Մկոյանի գոլային փոխանցման արդյունքում «Էսթեղլալ»-ը հաղթել է Հարոյանի «Փադիդե»-ին
Իրանի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Հրայր Մկոյանի և Վարազդատ Հարոյանի թիմերի` Թեհրանի «Էսթեղլալ»-ի ու Մաշհադի «Փադիդե»-ի միջև կայացած մրցավեճում նվազագույն հաշվով առավելության են հասել թեհրանցիները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Հրայր Մկոյանը և Վարազդատ Հարոյանը խաղադաշտ են դուրս եկել իրենց թիմերի մեկնարկային կազմում և մասնակցել ամբողջ հանդիպմանը:
«Էսթեղլալ»-ը միակ գոլը խփել է մրցավեճի 69-րդ րոպեին` Մկոյանի գոլային փոխանցման արդյունքում:
«Էսթեղլալ»-ը վաստակել է 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6րդ հորիզոնականը: «Փադիդե»-ն 15 միավորով 11րդ տեղում է: