«Լեսթերը» պարտվեց «Չելսիին» (2:4), «Լիվերպուլը» հաղթեց «Դերբի Քաունթիին» (3:0), «Արսենալը»՝ «Նոթինգեմ Ֆորեսթին» (4:0):
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի մեղադրանքը լրացվել է։ 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել նաև իշխանության յուրացման նախապատրաստության համար։
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի բանակային օդաչուները թռիչքների են ձեռնամուխ եղել Կաբարդա-Բալկարիայի լեռներում:
Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական արշավում իդեալական կերպով ձեռնտու կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Times-ը։
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեն Եվրամիությանը գրողի ծոցն է ուղարկել՝ ի պատասխան թմրավաճառների դեմ պայքարի միջոցների մեթոդների քննադատության, հայտնում է Aljazeera-ն։
«Ես պարզապես համարում եմ, որ իսկական անկախություն մեր երկիրը դեռևս չունի: Ճիշտ է, մենք մեր օրացույցում ունենք այդ տոնն ու ամեն տարի մեծ շուքով նշում ենք, բայց իրականությունն այլ է»։
Իսրայելի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դեսպանության տարածք է փորձել ներխուժել դանակով զինված մի տղամարդ, սակայն չեզոքացվել է անվտանգության աշխատակցի կողմից։
Նվազագույնը 12 ոստիկան է վիրավորվել ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում ոստիկանության կողմից սևամորթ տղամարդու սպանությունից հետո, հայտնում է BBC-ն։
ՀՀ Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 17-ի հրամանագրերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար մի շարք դատավորներ պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով:
«Մեր անկախ երկրին մաղթում եմ մնալ այնքան գեղեցիկ, որքան եղել է ու կա՝ իր տաղանդավոր զավակներով միասին: Այսօրվա իմ ամենակարևոր մաղթանքը պետք է լինի՝ պահպանել ու պաշտպանել մեր անկախությունը՝ երկար տարիներ ու դարեր: Շնորհավորում եմ բոլորիս՝ մեզ համար այսքան թանկ տոնի առիթով»,- ասել է երաժիշտը:
Թուրքական DHA գործակալությունը հայտնում է, որ Կոսովոյի Պրիզրեն քաղաքի դպրոցների աշխարհագրական քարտեզներում Հայաստանը ներկայացված է հին սահմաններով։ Բացի այդ՝ քարտեզներում ներկայացված է նաև Քուրդիստանը։
Նա նշեց, որ Գրիգորյանների ընտանիքը չորս զավակ ունի, և նրանք Գյումրիում հայտնի են՝ որպես երիտասարդներ, որոնք ոչ մի անգամ որևէ կրիմինալ կամ խուլիգանական պատմությունների մեջ ներգրավված չեն եղել. «Հայտնի են իրենց ընկերասիրությամբ, պարկեշտությամբ, մեծի նկատմամբ հարգանքով։ Արշակն ամենահամեստն էր չորս եղբայրների մեջ, ու, իրոք, սա հարված էր, երբ իմացանք Արշակի մահվան բոթը, նա նաև շատ կիրթ էր, ու բոլորի համար զարմանալի է այն, ինչ տեղի ունեցավ»։
Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի առաջին խաղային օրը տեղի է ունեցել 4 հանդիպում: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ տուրի կենտրոնական խաղում «Վոլսբուրգ»-ը սեփական դաշտում մրցել է ԴորտՍ ունդի «Բորուսիա»-ի հետ:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարի ընտանիքում մեծ ողբերգություն է:
Սիրիական ռազմաօդային ուժերը չէին կարող գրոհել Հալեպում մարդասիրական ավտոշարասյունը, քանի որ գիշերը հնարավորություն չունեն իրականացնել թռիչքներ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Անկախության 25-ամյակ զորահանդես-շքերթը։
Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում սակրավորները ինքնաշեն պայթուցիկ սարք են վնասազերծել, հայտնում է «Sputnik Ղրղըզստանը»՝ հղում կատարելով Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությանը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անընդունելի է համարում Սիրիայում իրավիճակն ու կոչ անում համաշխարհային հանրությանը միավորվել՝ այդ խնդրի լուծման նպատակով։
Հայկական կիբեր բանակն Անկախության տոնի առթիվ կոտրել է մի քանի ադրբեջանական կայքեր և դրանցում տեղադրել Հայաստանի դրոշը` շնորհավորական ուղերձով:
«Հրապարակ» թերթը գրում է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներին հանձնարարել է «նորմալ շփվել» լրագրողների հետ կառավարության նիստերից հետո։
Թուրքիան հարգում է և աջակցում Սիրիայի տարածքային ամբողջականությանը ու չի ձգտում գրավել ուրիշի տարածքը։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից: Մեր քաղաքացիները ևս պետք է ազատ լինեն, որովհետև ազատ մարդն ու ազատ հասարակությունն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում: Մենք կարող ենք և պետք է շարունակենք կառուցել արդյունավետ երկիր, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն և ազատ հասարակությանը: Անազատ մարդիկ տեսականորեն կարող են ստեղծել շատ բան, բայց ոչ երջանկություն:
ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից «Եռաբլուրում» լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես ժամանակին Նախագահ Սերժ Սարգսյանն էր ասում՝ «գլխի՞ց է բռնելու»: Վարչապետն ասաց, թե «բացատրեք, ի՞նչ նկատի ունեք «գլխից բռնել» ասելով»: Պատասխանին, որ այսինքն՝ կոռուպցիոներներին վերևի՞ց է բռնելու, թե՞ ներքևի օղակներից, պատասխանեց. «Պրոբլեմը լուծելու ենք»:
ԱՄՆ ադմինիստրացիան դեռ վաղ է համարում Ռուսաստանի հետ Սիրիայում համագործակցության մասին համաձայնագրի կնքումը, քանի դեռ երկրում հաստատված չէ կայուն հրադադար։
Ընկերներ (Հայաստանում և ողջ աշխարհում), այսօր լրանում է Հայաստանի անկախության 25-ամյակը։ Մենք պետք է օգտագործեք հնարավորությունը՝ նշելու այն փոքր, բայց գեղեցվիկ ազգի հաջողությունների մի մասը՝ միևնույն ժամանակ փորձելով լուծել անհանգստացնող խնդիրները։
ԵԽԽՎ-ն հրապարակել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություններին նվիրված հանրաքվեի անցկացմանը հետևելու նպատակով երկիր ուղարկվելիք գնահատող առաքելության կազմը, ասված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում։
Այսօր նշում ենք մեր հայրենիքի կարևորագույն պետական տոնը: Տոն, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու նպատակը։ Անկախ պետականության քսանհինգամյակին նախորդող ամիսներին մեր երկրին բաժին ընկան լրջագույն մարտահրավերներ, որոնք մեր ժողովուրդը հաղթահարեց իրեն բնորոշ արժանապատվությամբ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հանդես է եկել վերջին ուղերձով՝ որպես ԱՄՆ նախագահ, հայտնում է BBC-ն։
Այսօր նշվում է 25-րդ տարեդարձը պատմական այն հանրաքվեի, որը ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց Խորհրդային միությունից Հայաստանի անկախացմանը եւ արդյունավետ ձեւով վերահիմնադրեց Հայաստանի Հանրապետությունը: