Իտալիայի Բոլոնյա քաղաքի դատախազությունը խնդրում է արխիվ ուղարկել գործը, որը հարուցվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի նկատմամբ, հայտնում է իտալական ANSA գործակալությունը։
Հաջորդ տարվա հունիսից Եվրամիության ներսում շարժական կապը տեւողությամբ եւ փոխանցվող տվյալների ծավալով լինելու է առանց սահմանաչափի:
Ռուսաստանցիերի թիվը, որոնց անհանգստացնում է Ռուսաստանի աճող մեկուսացումը մյուս երկրներից, կրճատվել է՝ 36%-ից հասնելով մինչև 29%-ի, վկայում են «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։
Աշոտը կանգնած էր Օպերայի բակի ցայտաղբյուրի մոտ, և առաջ շարժվելն անհնար էր: Կողքին կանգնած երեխան նկատում է ձեռքի շեփորն ու խնդրում: Աշոտը չի մերժում, ու ահա անծանոթ երեխայի անհաջող փորձերը՝ նվագելու գործիքը, առաջացնում է հանրահավաքի մասնակիցների դժգոհությունը:
Իրաքի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ծառայությունից հեռացրել է երկրի ֆինանսների նախարար Խոշիյար Զիբարին՝ նրան մեղադրելով կոռուպցիայի և պետական միջոցների ոչ թիրախային օգտագործման մեջ, հայտնում է Reuters-ը։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրո-2020-ի անցկացման ձևաչափը և մրցաշարի խաղերի տեղաբաշխումը`ըստ քաղաքների:
Այսօր շարունակվել է ANS անկախ հեռուստառադիոընկերության՝ Ադրբեջանի Գերագույն դատարան ներկայացված բողոքի գործով դատական գործընթացը՝ կապված Բաքվի Վերաքննիչ դատարանի որոշման հետ ANS-ի լիցենզիայի գործունեությունը դադարեցնելու մասին, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
ՌԴ ԱԳՆ-ի և Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը սկսել են իրենց հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հայտնում է TASS-ը։
Իրանի Մազանդերան հյուսիսային նահանգում բժշկական ծառայություն իրականացնող մեկ ուղղաթիռ Է կործանվել, զոհվել Է մեկ մարդ, տեղեկացնում է իրանական հեռուստատեսությունը։
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն անդրադարձել է նախօրեին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքին:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Չինաստանի և Ադրբեջանի հետ համատեղ ստեղծել է Equity Participation Fund ներդրումային հիմնադրամ, հիմնադրամում ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 350 մլն եվրո։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ուկրաինային աջակցող խոսքերը Ղրիմի պատկանելության հարցում, կարող են բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունը։ Այս մասին հայտարարել են ՌԴ Դաշնային խորհրդից, տեղեկացնում է korrespondent.net-ը։
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում չցանկացավ խոսել նախօրեին Գյումրիում տեղի ունեցած սպանության մասին:
Այսօր՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից 25 տարի անց, մենք կանգնած ենք մարտահրավերների առաջ, որոնք վտանգում են 25-ամյա վաղեմության մեր հավաքական որոշումը։ Բայց այսօր նաև վճռական ենք՝ առավել քան երբևէ, կատարելու այդ ընտրությունը, որը 1991 թվականի հանրաքվեի արդյունքները ևս մեկ անգամ արձանագրելու ու այդ արձանագրումն անսասան ու անբեկանելի դարձնելու ընտրություն է։
Վանաձորում այսօր՝ սեպտեմբերի 21-ի առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Արաբական ԶԼՄ-ները հայտնել են սիրիական ռազմական ինքնաթիռի խոցման մասին Դամասկոսից արևելք՝ Էլ-Կալամուն շրջանում։
ADEX-2016 (Azerbaijan defense exhibition) ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 27-30-ը Բաքվում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Հայաստան ժամանած սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ և եղբայրական հայ ժողովրդին մաղթել խաղաղություն ու բարեկեցություն:
Ֆրանսիական պարբերականը հրապարակել է նոր կանոնները՝ ՖԻՖԱ-ի համագործակցությունը դադարեցնելուց հետո:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է մերժում է իրականացնել գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջընթացի նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։
Ամերիկացի հայտնի դերասան Ջոշ Դյուամելը շնորհավորել է հայ ժողովրդին ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ:
Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը իր նախնական կարծիքում քննդատել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունները, որոնք համընդհանուր քննարկման են դրվելու սեպտեմբերի 26-ին կայանալիք հանրաքվեում։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանի ՌԴ գործողման ծախսերը կկատարվեն ՀՀ բյուջեիմիջոցների հաշվին։
Հայաստանը Խորհրդային տարածքում միակ հանրապետությունն էր, որ իր անկախությանը հասավ ժամանակին գործող օրենքների շրջանակներում։
Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի օրը` առավոտյան ժամը 9:00-ին, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել է ապրիլյան պատերազմի հերոս հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի քրոջ` Անիի որդին: Ինչպես փոխանցում է ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը, նորածնին անվանակոչել են հերոսի անվամբ:
Սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 22-ին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 23-24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:
Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները Երեւանի Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել Անկախության տոնի զորահանդեսին:
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի առողջական վիճակը նորմալ է, սակայն նա դեռևս գտնվում է Թուրքիայում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է KfW բանկի ներկայացուցիչներին: