Թոփ մոդել եւ դերասանուհի Քարա Դելեւինը, որը հայտնի է «Ինքնասպանների ջոկատ»-ը ֆիլմում խաղացած Չարովնիցայի դերով, մասնակցել է Puma բրենդի գովազդային արշավին, որը կրում է Do you անվանումը: Ինչպես հաղորդում է Harper’s Bazaar-ը, 24-ամյա բրիտանուհին մտերիմ է մակնիշի ներկայիս կրեատիվ տնօրենին՝ երգչուհի Ռիհաննայի հետ:
«Եթե հիշենք 1988 թվականը, ապա այն ժամանակ այնպիսի մի վերելք էր, որ զարմանալի էր` սովետական տարիներին քաղաքացիական հասարակության այդպիսի պոռթկում կար: Դրանից հետո դժվար ժամանակահատված վերապրեցինք` պատերազմ, շրջափակում, խնդիրներ բոլոր ոլորտներում: Բայց Հայաստանում քաղաքացիական հասարակությունը զարգացում ապրեց: Այսօր կարող ենք ասել, որ ակտիվ քաղաքացիական հասարակությունը մեր երկրի նվաճումներից մեկն է»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Հայաստանը բարեփոխումների նոր արագացված փուլ է մտել:
Միջազգային համայնքը խոստանում է հնարավորինն անել՝ փախստականության միջազգային ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում աշխարհի երկրների առաջնորդները հանդիպում են՝ քննարկելու նաեւ փախստականության խնդիրները։
Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի օրը հայ հաքերներն ադրբեջանական մի շարք կայքեր են կոտրել: Ինչպես հաղորդում է Հայկական կիբեր բանակի ֆեյսբուքյան էջը, հայ հաքերները ադրբեջանական մի շարք կայքերում դրել են Հայաստանի դրոշը պատկերող նկար և շնորհավորական ուղերձ Հայաստանի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ: Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի ֆեյսբուքյան էջն էլ հայտարարություն է տարածել, ըստ որի՝ խմբի կողմից իրականացված գործողությունների ընթացքում հասանելիություն է […]
«Առողջ մայր» թեյն օժտված է հակաբորբոքային և կծկանքալույծ հատկություններով, նպաստում է դաշտանային ցիկլի և կլիմաքսի ընթացքի կարգավորմանը, ձվարանների բորբոքման վերացմանը, չեզոքացնում և օրգանիզմից հեռացնում է թույները, թեթևացնում է հազը։
Դատավճռի հրապարակումից օրեր անց Ավետիսյանների տանը հրավիրված ասուլիսում տուժողների իրավահաջորդները, պնդելով իրենց տեսակետը, հայտարարեցին, որ պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Օրգանիզմում կուտակված ճարպերից ու պարազիտներից կարելի է հեշտորեն ազատվել ընդամենը երկու բաղադրիչների միջոցով:
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը բարդ փուլում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին, մասնավորապես՝ Ռուսաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանն ու հույսերին, որ ԼՂ հակամարտության կողմերը կհանդիպեն ՄԱԿ ԳԱ շրջանակում։
Իտալացի Ռոբերտո Մանչինին «Վալենսիայի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկն է: Այդ մասին հաղորդում է Sky Sport Italia-ն:
Միացյալ Նահանգները պատրաստ են Ուկրաինային տրամադրել 1 մլրդ դոլարի չափով վարկային երաշխիքներ, հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։
Շենգավիթ վարչական շրջանի թիվ 27 դպրոցում կազմակերպել է հանդիսավոր միջոցառում`նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
Եվրամիությունը հայտարարել է Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացիայի աջակցության նպատակով նպատակաուղղված օգնության տրամադրման շարունակականության մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսները, էկոնոմիկան և դատական իշխանությունը։
Դերասան Ջոն Վոյթը՝ Անջելինա Ջոլիի հայրը, մեկնաբանելով Բրեդ Փիթի եւ իր դստեր ամուսնալուծությունը, հայտարարել է, որ պատահածը շփոթեցրել է իրեն, եւ առաջարկել է աղոթել:
Մեկնարկում է «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Նախագծի հեղինակն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով որպես այդ սերնդի ներկայացուցիչ կղեկավարի «Անկախության սերունդ» նվագախումբը:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա մադրիդցիների պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում պայքարն են սկսում մանկունյական ակումբները:
Գրքի հեղինակը Բեռլինում Reuters գործակալության թղթակից, մասնագիտությամբ պատմաբան Անդրեաս Ռինկեն է, որը կանցլերի կյանքին հետեւում է արդեն 16 տարի:
Պաղեստինցիները պետք է ճանաչեն Իսրայելը, իսկ Իսրայելը՝ հրաժարվի օկուպացիայից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Երևանում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին «Իսկանդեր» օպերատիվմարտավարական հրթիռային համալիրի և ռուսական այլ զինատեսակների ներկայացմանը:
ՀՀ կառավարությունը մտադիր է լուծարել «Արթիկի նավթամթերք» ՓԲ ընկերությունը։ Այն 100% պետական է։ 2000 թ. հիմնադրված ընկերությունը 2004-ից գործունեություն չի իրականացնում։ Այն զբաղվում էր Հայաստանի տարածքում նավթամթերքների մեծածախ և մանրածախ առևտրով: Միակ գրանցված աշխատողը տնօրենն է՝ Մ.Վարագյանը: Ընկերության գույքի հիմնական հատվածը վարչական շենքն է՝ 612.5 քմ, պոմպակայանները՝ 140 քմ և 84 քմ, տարողությունները՝ 32 հատ, և դրանց կից տեխնոլոգիական խողովակաշար, որ 2004թ. վաճառվել է ԴԱՀԿ ծառայութան կողմից:
Այս շքերթը իր մեջ խորհուրդ է պարունակում և այդ խորհուրդը խաղաղության ուղերձն է:
«Տնօրենների խորհրդի նիստից հետո ակումբը որոշեց պաշտոնից հեռացնել գլխավոր մարզիչ Պակո Այեստարանին: Այս որոշումն ընդունվել է տվյալ իրավիճակի և մարզական արդյունքների անալիզի հիման վրա: Գլխավոր մարզչի պարտականությունները մոտ ժամանակները կկատարի Որո Գոնսալեսը:
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը սեպտեմբերի 20ին այցելեց հայկական «Ռադիո Երազ» ռադիոկայան, որտեղ հարցազրույց տվեց ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ:
Եվրոպական առաջատար ֆուտբոլային առաջնություններում` Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում տեղի են ունենում ազգային առաջնություններում հերթական տուրի 2րդ խաղային օրվա հանդիպումները:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորական ուղերձ է հղել` Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության մասին զեկույցով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսների, ասպիրատների եւ ուսանողների առջեւ, համալսարան, որը նա ինքն ավարտել է ավելի քան 30 տարի առաջ:
Հունաստանը մերժել է ապաստան տրամադրել թուրք 8 զինծառայողներից 3-ին, որոնք Թուրքիայից փախել էին հեղաշրջման փորձից հետո, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։
Samsung Electronics հարավկորեական ընկերությունն ավելի քան 500 հազար Samsung Galaxy Note 7 նոր հեռախոսներ է տեղափոխել ԱՄՆ՝ փոխարինելու ավելի վաղ վաճառված մոդելներն այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հայտարարեցին սմարթֆոնների հետկանչման մասին: