Ռուսաստանում հայտարարել են 2016թ․ օգոստոսից տնտեսության անկման կասեցման մասին։
ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը հոկտեմբերի 3-ին հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմն այս ամիս կայցելի Ռուսաստան, հայտնում է TASS-ը։
«Թերևս, այդ դիմադրության հարցում Նալբանդյանն իր պատասխանատվության բաժինն ունի։ Բայց դա բավարար չէ, չի կարելի ՀՀ դիվանագիտությունը սահմանափակել Ղարաբաղի և հայ-թուրքական սահմանի բացման հարցերով։ Դա ամոթ է։ Վիգեն Սարգսյանն ավելի գլոբալ մոտեցում ունի, Կարապետյանն ավելի գլոբալ մոտեցում ունի, բայց Նալբանդյանը՝ ոչ»։
«Հայկական վերածնունդն» ընդհանրապես համագործակցությունը միշտ դիտարկում է որպես արդյունավետ, բայց այն քաղաքական ուժերի հետ, որոնք իսկապես ցանկություն ունեն աշխատելու, որոնց հետ համապատասխանում է արժեքային մոտեցումները, ծրագրերը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը` մեկնաբանելով Վանաձորում կոալիցիա կազմելու և միասին քաղաքապետ ընտրելու հարցում համագործակցության մասին «Լուսավոր Հայաստանի» առաջարկը:
Սիրիայի Համա քաղաքում, որը վերահսկվում է երկրի կառավարության կողմից, պայթյուններ են որոտացել, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով սիրիական ԶԼՄ-ներին։
Նախորդ շաբաթ ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը նվաճեց կարիերայում առաջին ATP տիտղոսը և 46 աստիճանով առաջադիմեց վարկանիշային աղյուսակում և բարձրացավ 55-րդ տեղը՝ դառնալով Ռուսաստանի 3-րդ ռակետը:
Արտաշես Նազարյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
«Եթե մենք բնակավայրը զարգացնում ենք՝ դեպի քաղաքային մշակույթին, միջավայրին հարիր ուղղություններով, ապա, բնականաբար, այդ քաղաքի զարգացումը կլինի քաղաքային, և ինչ-որ մի ժամանակ վստահաբար իրեն կասենք՝ քաղաք։ Եթե այդ բնակավայրը կզարգանա հատկապես գյուղատնտեսական ոլորտի ուղղությամբ և կունենա գյուղատնտեսական ծանրաբեռնվածություն, ապա դրան գյուղ կանվանենք։ Հիմա դեռևս քաղաք-գյուղից չեն հրաժարվել։ Ապագան պետք է տեսնել իրենց քառամյա, հնգամյա զարգացման ծրագրերում»։
Իրական արդյունավետ փոխարժեքը շարունակում է մնալ արժևորված` բացասական ազդելով երկրի ընթացիկ հաշվի ձևավորմանը
Հալեպի Բուստան Ալ-Փաշա շրջանում սիրիական բանակը թեժ մարտերից հետո կարողացել է ահաբեկիչներից խլել մի քանի շինություն, որոնց թվում է հայկական Սուրբ Վարդան եկեղեցին, հայտնում է Նորությունների դաշնային գործակալությունը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կոչ է արել Բաքվին ընդլայնել կապերը ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին։ Այս մասին հայտնում է «ԱզերԹաջը»։
Զինյալ ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 3-ին կրկին ռմբակոծել են Հալեպի Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Թելֆոն Հաուաաի շրջանները: Այս մասին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից:
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների հետ, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
Հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նկատեց, որ այս դրույթն ամրագրել են 2015 թվականին. «Սա համահունչ է Եվրամիության և միասնական տնտեսական տարածքում ընդունված սկզբունքներին։ Այսպիսով մենք, նախկին օրենքների հետ միասին, ներդաշնակեցնում ենք այս դաշտը։ Օրենքի նախագիծը համապատասխան հանձնաժողովում դրական եզրակացության է արժանացել։
Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին շնորհավորել է դերասան Արմեն Ջիգարխանյանին ծննդյան օրվա կապակցությամբ, ասված է ՌԴ մշակույթի նախարարության կայքում։
«Ես պատկերացնում եմ, որ Արմեն Ամիրյանը, մտնելով աշխատասենյակ, այնպիսի սպասելի և անսպասելի հարցերի է բախվել, որ նրան առաջին հերթին ժամանակ է պետք՝ պարզապես մթնոլորտը զգալու և հասկանալու համար: Մեկ հարցով ոչինչ չի լուծվելու: Ես միշտ ասում եմ ՝փոքր երկիր ենք, ավելի քան փոքր ժողովուրդ ենք, մեր ամբիցիաները շատ մեծ են, և այստեղից է գալիս հաճախ մեր սրտի և մտքի կռիվը: Նախ և առաջ՝ եկեք նկատի ունենանք մեր հնարավորությունները, հասկանանք՝ ի՞նչ ունենք և ինչի՞ ենք ընդունակ՝ մեր ներքին և վերին սանդղակը ճշտենք, և նոր միայն պահանջներ առաջադրենք ինքներս մեզ, հետո նաև՝ նախարարին»,- հորդորում է դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:
Էստոնիայում երրորդ փորձից հետո նախագահ են ընտրել։ Նախագահը կին է՝ Կերստի Կալյուլայդը, որն ավելի վաղ երկրի ներկայացուցիչն էր Եվրոպական հաշվիչ պալատում, հայտնում է RIA Novosti-ն։
«Մենք արդեն տեսանք, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչեր արեց Հասմիկ Պողոսյանը Մշակույթի նախարարությունում, ուրեմն նրան այնտեղ նշանակողների համար պետք է նախապես պարզ լինի, թե ինչե՞ր կարելի է ակնկալել նրա ներկայությունից՝ այս անգամ արդեն՝ Օպերային թատրոնում…»:
Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնում, հայտնում է Askanews պարբերականը։
Վանաձորում արձանագրված վատ արդյունքները Ս.Մարգարյանը պայմանավորեց ընտրություններին մասնակցելու մասին որոշումն ուշ կայացնելով: Ըստ նրա` ՏԻՄ ընտրություններում համատարած է եղել «կարուսելը», որը, նրա կարծիքով, խիստ վտանգավոր է դառնում ռեյտինգային քվեարկություն կոչվածի պարագայում: Նա չհամաձայնեց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի գնահատականի հետ, որ ընտրությունները քաղաքական էին:
Հունաստանում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել թոշակառուների դեմ, որոնք հավաքվել էին Աթենքի կենտրոնում՝ բողոքելու իրենց արտոնությունների կրճատումների դեմ, հայտնում է Reuters-ը։
«Բարգավաճ Հայաստանը» Հանրապետական կուսակցության հետ դաշինքի հնարավորությունը բացառում է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ կտեսնեն երեկվա ՏԻՄ արդյունքներն ինչպիսին կլինեն, այնուհետև կոալիցիա կազմել-չկազմելու որոշում կկայացնեն, բայց հաստատապես ոչ ՀՀԿ-ի հետ: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, ԲՀԿ-ն գոհ է ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, կարողացել են արժանապատիվ տեղ զբաղեցնել: Սակայն, ըստ նրա, Վանաձորի արդյունքներից ԲՀԿ-ն դժգոհ է և այնտեղ շատ արագ վերադասավորումներ է անելու:
168.am-ի տեղեկություններով՝ առաջիկա ժամերին պաշտոնանկ կարվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովիկ Հովսեփյանը:
«Չգիտեմ՝ դա ի՞նչ նախագիծ է, կամ ովքե՞ր են դա նախաձեռնել, ովքե՞ր են ժյուրիի կազմում: Առաջին անգամ ձեզանից եմ լսում և փորձում եմ արագ կողմնորոշվել ինֆորմացիոն դաշտում: Ռաբիսը ենթակուլտուրա է, և, եթե հեռուստատեսությունն ամբողջ դաշտն է վերցրել իր ձեռքը, օպերայից սկսած՝ ջազով ավարտված, մի տեղ էլ գուցե ռաբիսին է տեղ հատկացրել: Ավելի լավ է դա հեռուսատեսության սահմաններում լինի և այդքան ձերբազատված ու գռեհիկ չլինի, քան բոլորովին բաց թողելն է: Չեմ կարծում՝ շատ բարդ բան կա այստեղ»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դրեզդենում ցուցարարների կողմից հարձակման է ենթարկվել, հայտնում է DW-ն։
«Ուրախ եմ, որ կառավարությունն ավարտական տեսքի բերվեց իր սահմանադրական ժամկետներում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Վիգեն Սարգսյանի նշանակման, և արտաքին գործերի նախարարի պաշտոնում՝ Էդվարդ Նալբանդյանի վերանշանակման մասին։
Այսօր «Ալյանս» կուսակցության ղեկավար Տ. Ուրիխանյանը նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ միևնույն ժամանակ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում և պատրաստակամություն հայտնելով կատարելու վարչության անդամի բոլոր պարտականությունները կուսակցության զարգացման ու առաջընթացի համար: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին փորձել են թունավորել, հայտնում է Iraqi Media News Agency-ն՝ վկայակոչելով Նայնավա նահանգի սեփական աղբյուրներին։
Հոկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: