Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին չի կարող դառնալ հանրապետության վարչապետ, անգամ եթե նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հաղթանակի խորհրդարանական ընտրություններում։ Պատճառն այն է, որ Սաակաշվիլին չունի Վրաստանի քաղաքացիություն։
«Հայաստանի Հանրապետության 300 համայնքներում և 6 մարզերում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Երեկ երեկոյան Գորիում զինված անձինք հարձակվել են Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի վրա, երբ վերջինս հանդիպում էր անցկացնում ընտրողների հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Կյանքի 92-րդ տարում մահացել է Արցախի վաստակաշատ ուսուցչուհի Ժենյա Կաֆյանը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին անցկացրել է աշխատանքային քննարկում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, գյուղատնտեսությամբ զբաղվող ԼՂՀ և ՀՀ մի շարք խոշոր գործարարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խորհուրդ է տվել ամերիկացիներին, որոնք չեն կարողանում կողմնորոշվել, թե որ կուսակցության թեկնածուին տան իրենց ձայնը, հայտնում է Reuters-ը։
Եթովպիայի Օրոմիա շրջանում կրոնական փառատոնի ժամանակ՝ հակակառավարական բողոքի ակցիայի ընթացքում, հրմշտոցի հետևանքով մահացել է 52 մարդ, ավելի քան 50-ը տուժել է, հայտնում է ВВС-ն։
Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 5 հազար 926, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 4 հազար 66: Անվավեր է ճանաչվել 152 քվեաթերթիկ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ հարկավոր է հարգանք ցուցաբերել միասեռականների ու տրանսեքսուալների նկատմամբ։
Սիրիայում խաղաղ բանակցությունների վերսկսումը նախկին ձևաչափով անհնար է Հալեպ քաղաքի հիվանդանոցներին Սիրիայի ռազմաօդային ուժերի կողմից հասցված ավիահարվածների պատճառով, որոնց օժանդակում է Ռուսաստանը։
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավար է ընտրվել Ռոբերտ Պետրոսյանը (անկուսակցական, ինքնաառաջադրում): Ռոբերտ Պետրոսյանը հավաքել է 1 833 ձայն:,
Կոտայքի մարզի Գողթ համայնքի ղեկավար է ընտրվել Կարեն Գաբրիելյանը: Կարեն Գաբրիելյանը (առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից) հավաքել է 638, Արտավազդ Հակոբյանը (անկուսակցական)` 622 ձայն։
Լիբիայի Սիրտ քաղաքում զոհվել է հոլանդացի ֆոտոլրագրող Ջերոն Օռլեմանսը: Այդ մասին ասված է Knack բելգիական թերթի կայքում, որտեղ աշխատում է լրագրողը, տեղեկացնում է BBC-ն:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ իսլամական ներգաղթը Եվրոպա անթույլատրելի է մշակույթների անհամատեղելիության պատճառով, հայտնում է The Financial Times-ը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն Աֆրիկա մայրցամաքն անվանել է «երկիր», գրում է The Independent-ը։
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Մ. Կ.-ի անվամբ, քրոջ` Ս. Վ.-ի կողմից որպես հանձնուք բերված աղցանի միջից հայտնաբերել և առգրավել են «B 8» գրառմամբ 10 դեղահաբ և 1,7 գրամ ընդանուր քաշով սուր հոտով սև կոշտ զանգված:
2017 թվականի ընտրություններից առաջ մեզ սպասվում է հետաքրքիր նախընտրական շրջան՝ մասամբ կանխատեսելի արդյունքներով, միևնույն ժամանակ՝ անակնկալ նորարարություններով, որպիսիք, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 2-ին չհաջողած կուսակցությունները կկիրառեն խորհրդարանական ընտրություններում ձախողումից խուսափելու համար։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փախստականների մասին հանրաքվեի արդյունքները անվանել է ԵՄ երկրների միջև փախստականների քվոտայի բռնի տեղաբաշխման հակառակորդների հաղթանակ, հայտնում է BBC-ն։
Սեպտեմբերի 30-ին Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծությանը զոհ է գնացել 5 հայ, եւս երկու հայի՝ հայ և որդի Հարիրոների զոհվելու մասին լրատվամիջոցները տեղեկացվել են ավելի ուշ:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 04.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 4 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր:
Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Փարիզի հյուրանոցի իր համարում հարձակման է ենթարկվել: Ինչպես հաղորդում է BBC-ն, հարձակվողները հոլիվուդյան աստղից գողացել են մի քանի միլիոն դոլար արժողությամբ զարդեր:
Թուրքիայի ոստիկաանությունը կալանավորել է ամերիկաբնակ թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի եղբորը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են ձախողված ռազմական հեղաշրջման մեջ, հայտնում է BBC-ն:
Բրիտանացի հայտնի ջութակահար ու դիրիժոր Նևիլ Մարրիները մահացել է կյանքի 92-րդ տարում, հայտնում է BBC-ն:
Գյումրիում և Վանաձորում մենք ծանր պարտություն կրեցինք: Այդ պարտության ծագումնաբանությունը հասկանալն ու վերլուծելը լրջագույն մարտահրավեր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար:
Հոկտեմբերի 2-ին կայացած Վանաձորի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Գորիսի մամուլի ակումբի, Իրազեկ Քաղաքացիների Միավորման, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և Մարտունու կանանց համայնքային խորհրդի համագործակցությամբ Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտորությունների դիտարկման ընթացքում արձանագրված խախտումների առնչությամբ ներկայացվել են հետևյալ գրություններն ու հանցագործության մասին հաղորդումները.
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 550 կրակոց:
ՀՀ գլխավոր դատախազությունում և տարածքային ստորաբաժանումներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին ժամը 21:00 դրությամբ ուսումնասիրվել է ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ շուրջ 350 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների հրապարակումներ, քաղաքացիների ահազանգեր, հաղորդումներ, դիմումներ/:
Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին 2016 թվականի հունվար-սեպտեմբերին ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) վերադարձվել է շուրջ 255 միլիոն դրամ, ինչը մոտ 50 մլն դրամով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Tax free» համակարգի ներդրումից՝ 2014 թվականից, մինչ օրս վերադարձված գումարը գերազանցել է 1 մլրդ դրամը: Արտոնությունից օգտվել է շուրջ 7000 օտարերկրացի:
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիի ավագանու ընտրություններում տեղամասերից ստացված նախնական արդյունքները: Նշենք, որ Գյումրիում ընտրություններին մասնակցել է ընտրողների 39.59-ը տոկոսը: