ԲՀԿ-ն կբողոքարկի Գյումրիի ընտրության արդյունքները

«Բարգավաճ Հայաստանը» Հանրապետական կուսակցության հետ դաշինքի հնարավորությունը բացառում է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ կտեսնեն երեկվա ՏԻՄ արդյունքներն ինչպիսին կլինեն, այնուհետև կոալիցիա կազմել-չկազմելու որոշում կկայացնեն, բայց հաստատապես ոչ ՀՀԿ-ի հետ: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, ԲՀԿ-ն գոհ է ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, կարողացել են արժանապատիվ տեղ զբաղեցնել: Սակայն, ըստ նրա, Վանաձորի արդյունքներից ԲՀԿ-ն դժգոհ է և այնտեղ շատ արագ վերադասավորումներ է անելու:

Մ.Մելքումյանը հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել Գյումրիի ընտրության արդյունքները, քանի որ Գյումրիում ամենատարբեր խախտումներ կային՝ սկսած վարորդական իրավունքի վկայականով քվեարկելուց, վերջացրած կուտակումները:

«Գյումրիում, Վանաձորում և այլ համայնքներում ժողովուրդը ՏԻՄ ընտրությունները շատ չի քաղաքականացնում և չի կարծում, որ դա կարող է լուրջ փոփոխությունների բերել երկրում»,- նկատեց ԲՀԿ պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս