Հոկտեմբերի 14-ին Երևանում որոշակի ժամերի կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը
2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Հաշվի առնելով արարողակարգային միջոցառումների ծավալը և նստաշրջանին մասնակցելու նպատակով Կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ժամանումը Հայաստանի Հանրապետություն՝ հոկտեմբերի 14-ին որոշակի ժամերի դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ փողոցներում․
Ժամը 8-ից-10-ը և Ժամը 12-ից-14-ը
• Հանրապետության հրապարակ «ՄԱՐԻՈԹ-ԱՐՄԵՆԻԱ» հյուրանոցային համալիրի մոտից Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Շահումյան հրապարակ։
Ժամը 13:30-ից-17:30-ը
• Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոցի խաչմերուկ։
Ժամը 16:30-ից-19-ը
• Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկից մինչև Սարալանջի-Տերյան փողոցների հատման հատվածը։
Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը ժամանակավոր դժվարությունների համար։