
Զինված հարձակում՝ Նիգերիայի ազգային հավաքականի վրա

Զինված հարձակում է տեղի ունեցել Նիգերիայի ազգային հավաքականի վրա: Նիգերիայի և Զամբիայի միջև ԱԱ-2018-ի որակավորման հանդիպումից հետո օդանավակայանում հավաքականիի վրա հարձակվել են զինված անձինք:
Ըստ ականատեսների՝ երկու տղամարդ ներկայացել են՝ որպես ոստիկան, և ցանկացել են ձերբակալել Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Շեխու Դիկկոյին։
Իրարանցումից հետո զինված տղամարդիկ սպառնացել են անկանոն կրակ բացել: Տեսնելով, որ լուսանկարիչները նկարահանումներ են իրականացնում՝ տղամարդկանցից մեկը զենքը պահել է լուսանկարիչներից մեկի վրա, այնուհետև անկանոն կրակ բացել օդում: Հավաքականին և օդանավակայանում գտնվող անձանց շտապ տարհանել են:
Նշենք նաև, որ օդանավակայանում է գտնվել Նիգերիայի ամբողջ հավաքականը: Հավաքականի կազմում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ջոն Օբի Միկելը, Ալեքս Իվոբին,Կելեչի Իխեանաչոն, Ահմեդ Մուսան և այլք:
Սիրարփի Աղաբաբյան