
«Ձեր հումորները թողեք». Ստեփան Մարգարյանը` Ռաֆիկ Գրիգորյանին

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ Գեղարքունիքի մազպետ Ռաֆիկ Գրիգորյանը խոսեց իրենց տնտեսումներից, որ նախորդ տարվա նման այս տարի էլ կարող են հատկացված 20մլն դրամից 9 մլն դրամ տնտեսել:
«Այս մասին խոսում եմ, որ ձմեռը հանկարծ ցրտաշունչ լինի, եկող տարի այս մասին խոսելիս գերածախսի հարց չլինի»,- ասաց Ռ. Գրիգորյանը:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը ճշտեց, թե այդ տնտեսումը միայն մարզպետարանի էլեկտրաէներգիայի և գազի ծախսի հաշվի՞ն է, և, ստանալով հաստատող պատասխան, եզրակացրեց. «Այսինքն` մրսելու եթե լինի, միայն մարզպետարանն է մրսելու»:
«Ես չասեցի, պարոն հանձնաժողովի նախագահ, մարզպետարանը չի մրսելու,- առարկեց Ռ.Գրիգորյանն ու շարունակեց,- Էդ դեպքում Ազգային ժողովին կդիմենք, ԱԺ-ն մեզ կօգնի: Գիտենք, որ Դուք` որպես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, շատ ուշադիր եք մարզերի նկատմամբ, անձամբ Ձեզ կդիմեմ, Դուք կօգնեք»:
Ս.Մարգարյանի հիշեցմանը, որ մի ժամանակ Գրիգորյանն էլ էր նույն հանձնաժողովից, Գեղարքունիքի մարզպետը լուրջ տոնով ասաց. «Ձեր հումորները թողեք»: