Բաժիններ՝

ԱՄՆ-ը ողջունել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների «հաջող ավարտը»

ԱՄՆ-ը ողջունում է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների «հաջող ավարտը», որոնք վկայում են, որ «Վրաստանն առաջատար է տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների տեսակետից»։

Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», նշված է Սպիտակ տան կողմից հոկտեմբերի 31-ին հրապարակված հայտարարության մեջ։ «Տարբեր քաղաքական առաջնորդները զգալի դեր խաղացին՝ կոչ անելով իրենց կողմնակիցներին զսպվածություն ցուցաբերել ընտրությունների ժամանակ, որպեսզի ընտրողներն ազատորեն կարողանային իրենց որոշումը կայացնել»,- հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Նեդ Փրայսը։

«Սակայն մեզ անհանգստացնում են բռնության և վախեցնելու առանձին դեպքերը և կոչ ենք անում պատասխանատվության ենթարկել, ինչպես նաև հավասարակշռված հետաքննություն անցկացնել՝ իրավական նորմերին համապատասխան»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

Վաշինգտոնը նաև կոչ է արել Վրաստանի քաղաքական կուսակցությունների բոլոր առաջնորդներին միասին աշխատել, որպեսզի հաջողվի հասնել Վրաստանի քաղաքացիների համար կարևոր նպատակների լուծմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930