Շիրակի մարզպետը՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին

«Կոնկրետ Վայոց Ձորն ունի երկու փոխմարզպետ և մեկ մարզպետ, այստեղ կրճատելու խնդիր չկա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:

Դիտարկմանը, թե Ձեր մարզում բողոքի ցույցեր հաճախ են լինում՝ կապված խաղողի մթերման հետ, մարզպետը պատասխանեց, որ այդ խնդիրն առկա էր Աղավնաձորում, որը կարգավորվեց. «Անցյալ տարվա խաղողի բերքն ուղղակի  շատ էր, ու գիտեք, ընդհանուր արտադրողների  խնդիրները նաև ու ճգնաժամային իրավիճակն արտահանումների հետ կապված՝ բերեց -առաջացրեց այս խնդիրը, այս տարի,  ցավոք սրտի, խաղողի բերքը քիչ էր, և գինը հասավ 280 դրամի»:

Լրագրողները նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեցին նրա հնարավոր պաշտոնանկությունից: Ի պատասխան՝ մարզպետն ասաց. «Ով շրջանառում է այդ ամբողջը, իրենից հարցրեք»:

Հարցին, թե Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները Ձեր ձախողումը համարո՞ւմ եք, Հ. Սիմոնյանն այսպես պատասխանեց. «Մարզպետն ընտրություններ իրականացնում է այնքանով, որքանով այն իր իրավասությունների շրջանակներում է»:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե Շիրակի մարզը որպես աղքատ մարզ է դիտարկվում, ի՞նչ եք անում այդ ուղղությամբ՝ մարզպետն այսպես պատասխանեց, «Վարչապետի հանձնարարականով հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, կաշխատենք, երբ պատրաստ կլինի մարզի զարգացման ծրագիրը, այդ ժամանակ կներկայացնենք ձեր դատին»:

Հարցին, թե վարչապետը հորդորել է խնայողություններ կատարել, մասնավորապես ո՞ր ոլորտներում են կատարվելու խնայողությունները, Հ. Սիմոնյանը պատասխանեց, որ խնայողությունները վերաբերում են բոլոր ոլորտներին, որտեղ  հնարավոր է կատարել՝ առանց խանգարելու բնականոն գործունեությանը:

Տեսանյութեր

Լրահոս