
Սևանից դեպի Դիլիջան հատվածում երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորաններում` ճանապարհի դժվարանցանելիության հետ կապված, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Սևանից դեպի Դիլիջանի մուտք և թունելից մինչև Դիլիջան հատվածներում:
Երթևեկության հետ կապված փոփոխության դեպքում՝ կտեղեկացվի լրացուցիչ:
Հիշեցնենք, որ Դիլիջանի ոլորաններում շուրջ 200 ավտոմեքենա է արգելափակվել: