Բաժիններ՝

Հայաստանում քայլեր են արվում ներկրվող էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու համար

Ներկրվող էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու նպատակով Հայաստանում կկառուցվեն արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային ցանցային կայաններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հա;սարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի փոխանցմամբ՝ հաջորդ տարվա սկզբին «Վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագրի» շրջանակներում միջազգային խորհրդատվական ընկերության կողմից կպատրաստվեն ընտրված տեղանքների տեխնիկատնտեսական հիմնավորումները և մրցութային փաթեթները։ Դրանք  հիմք կհանդիսանան Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում արևային էլեկտրակայանների սակագների մրցութային կարգով ձևավորման համար:

Խորհրդատվական ընկերության կողմից արդեն իսկ ընտրվել են ֆոտովոլտային կայանների կառուցման 6 տեղանքները։ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նպատակահարմար և առավել արդյունավետ են համարվել Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի տարածաշրջանները։

Հիշեցնենք, որ արևային էներգիայի զարգացման խթանման նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը` Համաշխարհային բանկի և Համաշխարհային բնապահպանական հաստատության դրամաշնորհի օժանդակությամբ իրականացրել են «Հայաստանում արդի արեգակնային ՖՎ էներգետիկայի զարգացման օժանդակում» ծրագիրը: Ուսումնասիրվել են ֆոտոէլեկտրական արդյունաբերության ներուժի զարգացման հնարավորությունները Հայաստանում։

Այսօր Հայաստանում կան տեղադրված ցուցադրական ֆոտովոլտաիկ մոդուլներ: Սակայն դրանց հզորությունները չափազանց փոքր են։ Գերմանական և ամերիկյան տեխնոլոգիաներով այդպիսի ֆոտոէլեկտրական փոխակերպիչներ կան տեղադրված մասնավորապես Երևանի հայ-ամերիկյան առողջության կենտրոնում (մամոգրաֆիայի ինստիտուտում), որոնց հզորությունը կազմում է 9,8 կՎտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930