ԵՄ-ն 2 նոր ծրագրեր կֆինանսավորի Վայոց Ձորում և Արագածոտնում

«2017թ. մենք ունենք ուղղակի համայնքային ֆինանսավորման ծրագրեր: Տարածքային զարգացման ռազմավարությունում ֆիքսված է մի գաղափարախոսություն, որը կոչվում է տարածքային ֆինանսական կառույց: Դա պետական բյուջեի որոշակի հատված է, որն իր մեջ ներառում է բոլոր գերատեսչութոների բյուջետային որոշակի մաս, որն ուղղվելու է համայնքներոմ այս կամ այն գործառույթն իրականանցնելուն: Դրան գումարվելու են 2 նոր ծրագրեր ԵՄ բյուջետային ֆինանսավորմամբ, որոնք իրականացվելու են Վայոց Ձորի և Արագածոտնի գյուղական համայքներում»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Ըստ նրա` խոշորացվող համայնքների ֆինանսավորման առումով 2017թ. 18 համայնքներում լինելու է 12 մլն դոլարի ֆինանսական ներարկում միջազգային դոնորների կողմից, պետությունը համաֆինանսավորելու է այդ ամբողջ գումարները. «Ուղղակի համայնքային այս կամ այն ծառայություն, ենթակառուցվածք, կամ զարգացման ծրագիր որոշելու է տվյալ խոշորացվող համայնքը` վայրը, չափելի արդյունքը, որ պետք է սպասել և այլն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930