Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ևս աջակցում է Գյումրիի լքված տնակային ավաններում բնակվող գյումրեցիներին աջակցելու մի խումբ երիտասարդների նախաձեռնությանը:
Սիրիայի պետական տեղեկատվական գործակալությունը՝ SANA-ն, հայտնել է, որ Սիրիայի բոլոր նահանգներում էլեկտրականությունն անջատվել է:
2 կանայք, ովքեր այսօր նռնակներով հարձակվել էին Ստամբուլի արվարձաններից մեկում տեղակայված ոստիկանական տեղամասի վրա, սպանվել են, հայտնում է Reuters-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դատապարտյալի ինքնասպանության դեպքի առթիվ:
ԱՄՆ Ներկայացուցիչների արտասահմանյան հարցերով կոմիտեն երեկ միաձայն երկու բանաձև է ընդունել, որոնք Օբամայի ադմինիստրացիայից պահանջում են ավելի վճռական գործողություններ ձեռնարկել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ու օգնել Սիրիայի ժողովրդին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
ԿԲ-ն նշում է, որ ներկա պահին ուսումնասիրություններ են կատարվում՝ մանրամասները պարզելու համար:
«Ժողովուրդը, պետությունը պետք է ունենա սիմվոլներ, որոնց հավասարվի ու առաջ գնա: Հայ գործարարության բևեռված սիմվոլը Մանթաշյանցն է` իր կերպարով, իր տնտեսական ձեռքբերումներով, բարոյական քարոզչությամբ, մեծ բարերար լինելով: Եթե համեմատենք թվաբանությունը, ապա 20-րդ դարի նրա ցուցանիշներին այս օր աշխարհի շատ միլիադրատերեր չէին կարող հասել: Նա առաջին նավթամուղի կառուցողն էր Բաքվից Բաթումի, խոշոր բանկային կապտալի ստեղծողը, առաջին անգամ հայ երիտասարդության կրթության և որբերի զանգվածային հովանավորչության համակարգի ստեղծողը, հայտնի է եկեղեցաշինությամբ, այդ թվում`կառուցել է Փարիզի հայկական եկեղեցին»,-ասաց Արսեն Ղազարյանը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ հայերի մասին արած վերջին ռասիստական հայտարարությունը լայն քննարկման պատճառ է դարձել: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (ԺԴԿ) ընտրված Գարո Փայլանը ներքին գործերի, առողջապահության, մշակույթի և զբոսաշրջության նախարարությունների բյուջեների քննարկման ժամանակ վարչապետին խիստ քննադատության է ենթարկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
37-ամյա Կարինե Գասպարյանը միայնակ մայր է, ունի երկու զավակ։ Դուստրը՝ սովորելով ԱԻՆ-ի քոլեջի 1-ին կուրսում, ուսումը թողել է, որպեսզի կարողանա աշխատել և հոգալ ընտանիքի հոգսերը։
«Հայաստանի վրա եռակի զսպաշապիկ է հագցրած»,- այս մասին այսօր կայացած «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ. հեռանկարներն ու մարտահրավերները ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովին ընդառաջ» գագաթաժողովի ընթացքում ասաց ՔՄՈւՀԿ և ՄԱՀՀԻ ասոցիացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ ներկայացնելով «Անվտանգության նոր ճարատարապետություն Հարավային Կովկասի համար. հայացք Հայաստանից» թեման:
Մարտի 2-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 16 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ոստիկանությունից 168.am-ի հետ զրույցում ասացին, որ նման ահազանգ չի ստացվել: Սակայն ՎՏԲ-Հայաստան բանկը արդեն հաստատել է
Թ. Պողոսյանը նշեց, որ երբեք չբացակայած պատգամավոր է, բայց զեկույցում նշվում է, որ 28 անգամ բացակայել է. «Ոչ մի տեղ չեք կարդա, որ այդ բացակայություններիս ընթացքում եղել եմ գործուղման՝ կատարելով իմ ծառայողական պարտականությունները: Ուրիշը կվերցնի՝ կասի՝ հլա սրան էլ նայի, սա էլ է բացակայում, չի էլ ամաչում»: Պատգամավորը պառլամենտ-մոնիտորինգին կոչ արեց անդրադառնալ նաև որակական ցուցանիշին:
Կոնգրեսականներին ուղղված նամակում նրանք առաջարկում են աջակցել ՀՀ-ին և ԼՂՀ-ին տրամադրվող արտաքին օգնության 7 առաջնահերթ ուղղությունների: Մասնավորապես, առաջարկվում է առնվազն 5 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար և կայուն զարգացման ծրագրերի համար, իսկ առնվազն 40 մլն դոլար՝ Հայաստանի տնտեսական օգնության համար (ներառյալ Տնտեսական աջակցության հիմնադրամի, թմրամիջոցների շրջանառության դեմ միջազգային պայքարի և առողջապահության միջազգային ծրագրերի շրջանակ ներում):
Բանկը պաշտոնապես հայտարարում է, որ տվյալ զեղծարարության պատճառը ոչ տեխնիկական բնույթի է, և խարդախությունը իրականացվել է Բանկից դուրս
Երեխայի սպանության մեջ մեղադրվող Գուլչեխրա Բոբոկուլովան անմեղսունակ մարդու տպավորություն է թողնում, այդ պատճառով էլ նրա խոսքերին պետք է զգուշավորությամբ վերաբերել: Նման կարծիք, ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Google ընկերության նախկին գլխավոր տնօրեն ու Alphabet մայր ընկերության նախագահ Էրիկ Շմիդտը ներգրավվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատանքում:
Երեւանի Բյուզանդի 99-ը հասցեում կառուցվող բարձրահարկ շենքից այսօր՝ մարտի 3-ի վաղ առավոտյան, երկաթե կտոր է ընկել աշխատակիցներից մեկի վրա: Նրան անմիջապես տեղափոխել են Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիր:
Վաշինգտոնում Ադրբեջանի համար առանցքային լոբբիստ համարվող Դեն Բարթոնը հրաժարվել է շարունակել պաշտպանել Ադրբեջանին, քանի որ Բաքուն արդեն մեկ տարի է` չի վճարում խոստացված աշխատավարձը:
Մարտի 4-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին, մարտի 6-ին, մարտի 7-ի գիշերը շրջանների մեծ մասում, մարտի 7-ի ցերեկը` Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ:
«Մեր նպատակն է՝ աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, բայց նման հարց մենք չենք քննարկել»,- ասաց Էլգերսման:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ փաթեթը մշակելիս՝ արտացոլվել են նաև ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից 2012թ. մայիսյան և 2013թ. փետրվարյան ընտրությունների արդյունքում դիտորդական առաքելության ներկայացրած դիտողություններն ու առաջարկները:
Սիրիայի ռազմաօդային ուժերն այսօր հարված են հասցրել Իրաքի հետ սահմանակից Բու-Քեմալ քաղաքում տեղակայված ԴԱԻՇ-ի բազային: Ինչպես հայտնում է «Ալ Մանար» հեռուստակայանը, օդային գրոհի ընթացքում ոչնչացվել է զինյալների շտաբը, զոհերի թվում է նաև ԴԱԻՇ-ի պարագլուխներից մեկը՝ Մադլյուլա ար-Ռաբիան:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արմեն Գարբուզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Այսօր Հրազդանում հանդիպում ունեցա Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ: Քննարկեցինք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում օրենքի պահպանության եւ օրինականության ապահովման հետ կապված հարցեր: Մարզպետը վստահեցրեց, որ իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ կանի նշված խնդիրը լուծելու համար:
Մարտի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երևանի պետական համալսարան, ուր մասնակցեց Մայր ԲՈՒՀ-ի գիտական խորհրդի նիստին, որի ընթացքում գիտխորհրդի որոշմամբ նրան շնորհվեց Երևանի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։ ԵՊՀ գիտական խորհուրդը այդ կապակցությամբ միաձայն որոշում էր ընդունել փետրվարի 11-ին կայացած նիստի ընթացքում։
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 1-ին, ժամը 13.40-ին, Գյումրի քաղաքի Ա. Մանուկյան փողոցի կամրջի տակ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Եղիշե Սամվելյանը:
«Պառլամենտ չի կարող լինել, եթե քաղաքական մեծամասնությունը չի հանդիսանալու կառավարության քաղաքական հենարանը: Եթե որևէ երկրում հանկարծ մի պահ, մի օր քաղաքական մեծամասնությունը դադարի լինել կառավարության քաղաքական հենարանը, ապա այդ երկրում տեղի են ունենալու ներքաղաքական ցնցումներ: Մեր երկրում դրա ականատեսը եղել ենք, ուզում եք դա՞ լինի: Մենք չենք ուզում: Քաղաքական մեծամասնության դերը կառավարության քաղաքական հենարանի խնդիրն է: Ի տարբերություն ոմանց՝ քաղաքական մեծամասնության պատգամավորները յուրաքանչյուր նախագծի քննարկման սկզբից հնարավորություն ունեն մասնակցել քննարկումներին, և նրանք իրենց տեսակետներն արտահայտում են այդ նախաձեռնության նախնական փուլերում»:
«Կարծում եմ, որ լարվածության թուլացումը վերջին շաբաթների ընթացքում կապված է նաև ԱՄՆ-ի և Աևմուտքի հետ Ադրբեջանի նոր քաղաքականություն վարելու փորձերի հետ,կապված այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանի և ՀՀ-ի նախագահը ԱՄՆ-ում Միջուկային անվտանգության համաժողովին են մասնակցելու, որտեղ հանդիպման հնարավորությունը չի բացառվում, բայց կա վտանգը, որը շարունակվում է»,- նշեց Դավիթ Շահանզարյանը:
Արաբական պետությունների լիգայի ներքին գործերի նախարարները քվեարկել են մուսուլմանական «Հեզբոլլահ» խմբավորումը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու օգտին, հայտնում է BBC-ն: