Բաժիններ՝

2 զավակների միայնակ մայրը քաղցկեղով է տառապում և հայցում է յուրաքանչյուրիս օգնությունը

37-ամյա Կարինե Գասպարյանը միայնակ մայր է, ունի երկու զավակ։ Դուստրը՝ սովորելով ԱԻՆ-ի քոլեջի 1-ին կուրսում, ուսումը թողել է, որպեսզի կարողանա աշխատել և հոգալ ընտանիքի հոգսերը։

Որդին էլ դպրոցական է, նա էլ զբաղվում է մոր խմաքով: Ապրում են վարձով, և Կարինեի հիվանդության հետ նրանց կյանքը բեկումնալի փոխվել է: Կարինեն մշտական առողջական խնդիրներ է ունեցել, սակայն խուսափել է բժիշկի դիմել՝ գումար չունենալու պատճառով: 2015 թվականին աշխատավայրում Կարինեն վատացել է և շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են Երևանի 2 հիվանդանոց:

Չհասկանալով հիվանդության պատճառը, բժիշկները կարծել են՝ վիճակը կապված է նյարդերի հետ և կատարել է 5-օրյա ստացիոնար բուժում, որից հետո բուժումը շարունակվել է տանը: Սակայն գնալով ցավերն ուժգնացել են և բժիշկները խորհուրդ են տվել կատարել ՄՌՏ և ԿՏ հետազոտություններ, ինչի արդյունքում պարզվել է, որ Կարինեի կրծքերում և ոսկրային համակարգում առկա են քաղցկեղային գոյացություններ:

Հիվանդը հիմա գտնվում է «ԱՐՏՄԵԴ»  բժշկական կենտրոնում, նրան նշանակվել է քիմիաթերապիայի ութանգամյա կուրս: Առաջին կուրսը Կարինեն արդեն ստացել է, նրա մոտ դրական դինամիկա է նկատվում՝ կարողանում է քայլել, արդեն պետք է 2-րդը ստանար, սակայն գումար չունենալու պատճառով չի կարողանում բուժումը շարունակել: Ամեն կուրսի արժեքն է 330 000 դրամ: Բոլորն, ովքեր կցանկանան օգնել կյանքի ծանր իրավիճակում հայտնված կնոջը, ՎՏԲ-Հայաստան բանկում Կարինե Գասպարյանի անունով բացվել են հաշվեհամարներ.

16072025552200 ՀՀ դրամ;

16072025552201 ԱՄՆ դոլար;

16072025552202 ԵՎՐՈ; 16072025552203 ՌԴ ռուբլի;

SWIFT:ARMJAM 22։

Կարինեի հեռախոսահամարներն են՝ +37491 810 811, +37493 394 181։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս