Ադրբեջանը չի կարողանում վճարել իր լոբբիստների աշխատավարձը

Վաշինգտոնում Ադրբեջանի համար առանցքային լոբբիստ համարվող Դեն Բարթոնը հրաժարվել է շարունակել պաշտպանել Ադրբեջանին, քանի որ Բաքուն արդեն մեկ տարի է` չի վճարում խոստացված աշխատավարձը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախկին անդամը (Ինդիանա նահանգ) ԱՄՆ-ի ադրբեջանցիների դաշինքին լոբբիստական ծառայություն մատուցող ընկերության ղեկավար Ջեյմս Ֆաբիանիին մարտի 1-ին հղած նամակում գրել է. «Արդեն մեկ տարի է` Անար Մամեդյարովը չի շփվում ինձ հետ: Իմ այս նամակն ընդունեք որպես Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի (AAA) նախագահի պաշտոնից հրաժարական»:

Այդ խմբի ղեկավարը Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի որդին` Անար Մամեդովն է: «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Կարլ Շրեկը նշել է, որ 2011 թվականից Անար Մամեդովը ԱՄՆ-ի լոբբիստների վրա 12 մլն դոլարից ավելի փող է ծախսել:

2015 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ֆինանսական խնդիրների պատճառով Անար Մամեդովը դադարեցրել է ԱՄՆ-ում AAA-ի գործունեությունը` փակելով Վաշինգտոնում դաշինքի գրասենյակը եւ պաշտոնապես ցրելով կոլեկտիվը: Նշվում է, որ Անար Մամեդովը մեծ պարտքեր է կուտակել, ինչի արդյունքում, այլեւս չի կարողանում «կերակրել» ԱՄՆ-ի սենատորներին:

Տեսանյութեր

Լրահոս