Բաժիններ՝

Google-ի նախկին գլխավոր տնօրենն աշխատանքի է անցել Պենտագոնում

Google ընկերության նախկին գլխավոր տնօրեն ու Alphabet մայր ընկերության նախագահ Էրիկ Շմիդտը ներգրավվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատանքում:

Ինչպես հայտնում է CNN-ը, գերատեսչության ղեկավար Էշթոն Քարտերը Շմիդտին նշանակել է պաշտպանական ինովացիոն հարցերով նոր խորհրդատվական խորհրդի ղեկավար:

Խմբում լինելու է մինչև 12 մարդ, որոնք նույնպես ներկայացնում են խոշոր մասնավոր ընկերություններ, ինչպես նաև հասարակական կազմակերպություններ:

Ենթադրվում է, որ խորհրդի անդամները նպաստելու են այն բանին, որ Պենտագոնը տեղյակ լինի վերջին բարձրտեխնոլոգիական զարգացումներից ու նորարարությունները կիրառի իր գործունեությունում:

Միևնույն ժամանակ, Շմիդտի խումբը մատչում չի ունենալու ռազմական գործողությունների ռազմավարության մասին տեղեկատվությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս