Բաժիններ՝

Արաբական պետությունները «Հեզբոլլահը» դասել են ահաբեկչական կազմակերպությունների թվին

Արաբական պետությունների լիգայի ներքին գործերի նախարարները քվեարկել են մուսուլմանական «Հեզբոլլահ» խմբավորումը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու օգտին, հայտնում է BBC-ն:

Ավելի վաղ նման որոշում էր կայացրել Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը:

Լիբանանի ու Իրաքի նախարարները, որպես բողոքի նշան, լքել էին նիստերի դահլիճը:
Պարսից ծոցի երկրները ճնշում են գործադրում «Հեզբոլլահի» վրա, որը Լիբանանի հիմնական քաղաքական ուժերից մեկն է ու Սիրիայում երկրի նախագահ Բաշար Ասադի ռազմական դաշնակիցը:

Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը մեղադրում է «Հեզբոլլահին» ծոցի երկրների երիտասարդությանը հավաքագրելու ու ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ:

Փետրվարին Սաուդյան Արաբիան հրաժարվեց ֆինանսավորել Լիբանանի բանակը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ վերջինս այդ նպատակով կծախսի 3 մլրդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս