Բաժիններ՝

Սիրիական ավիացիան ոչնչացրել է ԴԱԻՇ-ի պարագլուխներից մեկին

Սիրիայի ռազմաօդային ուժերն այսօր հարված են հասցրել Իրաքի հետ սահմանակից Բու-Քեմալ քաղաքում տեղակայված ԴԱԻՇ-ի բազային: Ինչպես հայտնում է «Ալ Մանար» հեռուստակայանը, օդային գրոհի ընթացքում ոչնչացվել է զինյալների շտաբը, զոհերի թվում է նաև ԴԱԻՇ-ի պարագլուխներից մեկը՝ Մադլյուլա ար-Ռաբիան:

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը, որի հիմնական մասը քուրդ մարտիկներ են, սկսել են ԴԱԻՇ-ի կողմից Սիրիայի հարավարևելյան Խասեկե նահանգի գրավյալ տարածքների ազատագրումը: Քուրդ մարտիկները հարձակում են գործել Ջեբել Աբդելազիզ լեռնային տեղանքից արևելք ընկած Իմմ Միդֆաա ու Զեյն էլ-Բուրջ բնակավայրերի ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԴԱԻՇ-ի բանդաների ճամբարները:

Քրդական ջոկատները ձեռնամուխ են եղել նաև Թել Աբյադ քաղաքի արվարձանների ազատագրման աշխատանքներին, որտեղ թուրքական սահմանով թափանցում են ահաբեկիչները:

Դամասկոսկից հարավ՝ փախստականների Յարմուկ ճամբարում, բախումներ են սկսվել ԴԱԻՇ-ի զինված կողմնակիցների ու «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումների ծայրահեղականների միջև: Երկու կողմերն էլ, ըստ ականատեսների, կորոստներ են կրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս