Դեսպանը ողջունում է «հայկական իշխանությունների դրսևորած զուսպ քաղաքականությունը». Առավոտ
Հարցազրույց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպատիեի հետ
– Պարոն դեսպան, որո՞նք են Հայաստան-Ֆրանսիա փոխհարաբերություններում աոաջնահերթությունները, քաղաքական, տնտեսական ծրագրերը։
– Հայաստանն ունի ֆրանսիական ձեռնարկություններին գրավելու տնտեսական զարգացման ներուժ: Ֆրանս-հայկական առեւտրատնտեսական հարաբերությունները դեռեւս չափազանց համեստ են, մանավանդ, երբ դրանք համեմատվում են քաղաքական մեր գերազանց երկխոսության հետ։ Ես ուրախ եմ, որ Հայաստանի նախագահը կիսում է այս կարծիքը եւ վերջերս վիճակը փոխելու ցուցումներ է տվել իր վարչակազմին։
– Բեռնում դեկտեմբերի 19-ին կայացավ վաղուց սպասված Սարգսյան-Ալիեւ հանդիպումը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարության մեջ, մասնավորապես, մտահոգություն հայտնեցին ծանր զինատեսակների կիրառմամբ պայմանավորված զոհերի առնչությամբ եւ փաստեցին, թե նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների՝ շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը, այդ թվում՝ հետաքննությունների մեխանիզմ կիրառելուն միտված առաջարկների մշակման աշխատանքին։ Բայց Ադրբեջանը հետեւողականորեն խուսափում է սահմանին հետաքննությունների մեխանիզմ ստեղծելու առաջարկների վերաբերյալ դրական պատասխան տալուց։ Ի՞նչ քայլեր պետք է հետեւեն, ըստ Ձեզ, պաշտոնական Բաքվի այս պահվածքին՝ Մինսկի խմբի եւ առհասարակ՝ միջազգային հանրության կողմից։
– Որպես գլոբալ դերակատար՝ Ֆրանսիան միշտ ուշադրություն է դարձրել Հարավային Կովկասի՝ որպես Արեւելքի եւ Արեւմուտքի, Ռուսաստանի եւ Միջին Արեւելքի, միջեւ ռազմավարական խաչմերուկի իրավիճակին։ Վաղեմի եւ խորն են մեր հարաբերությանները։ Մարդկային շփումները հարուստ են շնորհիվ Ֆրանսիայի հայ համանյքի։ Հայաստանը հոգեհարազատ է շատ ֆրանսիացիների համար։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որում Ֆրանսիան աոանձնապես ներգրավված է որպես Մինսկի խմբի համանախագահ, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը Ֆրանսիայի կողմից սատարվող աոաջնահերթությաններից են։ ժամանակի ընթացքում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների բացվելը կնպաստի տարածաշրջանի կայունացմանը եւ բարօրությանը։ Սա է նպատակը, որին բոլորս պետք է համբերատարությամբ եւ վճռականորեն հետամուտ լինենք՝ առանց տեղի տալու։
Իրավիճակը Լեռնային Ղարա բաղում բնականաբար գոհացուցիչ չէ։ Մենք ցավում ենք, որ կիրառվում են ծանր զինատեսակներ, թիրախ է դառնում խաղաղ բնակչությանը։ Երբեք բավական չի լինի կրկնել, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան ներգրավված է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, ինչպես այդ մասին վկայեց 2014 թվականի աշնանը Փարիզում կազմակերպված նախագահների գագաթնաժողովը։ Անհրաժեշտ է, որ կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը եւ որքան հնարավոր է՝ շարունակեն երկխոսությունը։ Համանախագահների կողմից առաջարկված շփման գծի միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատումը կլիներ լարվածությանը մեղմելու վստահության լավագույն միջոցը։ Հարկ կլինի նաեւ զուգահեռաբար ստեղծել պայմաններ երկխոսության համար։ Միջնորդներն այս ուղղությամբ կանոնավորապես առաջարկներ են անում։ Կողմերը պետք է քաղաքական կամք դրսեւրեն Մադրիդյան երեք հիմնարար սկզբունքների վրա հիմնված փոխզիջման հասնելու համար։
– Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորները դիմել էին իշխանություններին՝ պահանջելով չեղարկել 1921թ. մարտի 16-ին Թուրքիայի հետ ստորագրված Սոսկվայի պայմանագիրը։ Հետաքրքրական է, որ Հայաստանում այս առաջարկը պաշտպանողներ եղան։ ՌԴ Պետդումայի պատգամավորների քայլին Թուրքիան, կարծես, պատասխան քայլ արեց, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նշեց. «Այժմ կան երեք երկրներ, որոնց տարածքային ամբողջականությանը խախտել է Ռուսաստանը։ Խոսքը Վրաստանի, Ուկրաինայի ու Սիրիայի մասին է։ Այժմ սպառնալիքի տակ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ կապված Հայաստանի գործողությունների հետ, հրին օգնում է Ռուսաստանը»։ Պաշտոնական Անկարան աոաջին անգամ որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության սպառնալիք մատնանշեց Ռուսաստանը։ Սա Ձեր կարծիքով՝ չի՝ բարդացնում իրավիճակը ԼՂ կարգավորման գործընթացում։
– Ֆրանսիան անհանգստացած է տարածաշրջանում լարվածության ուժգնացմամբ։ Նա Ռուսաստանին եւ Թուրքիային դիմել է հարաբերությունները մեղմելու կոչով։ Հարկ է աչալուրջ լինել այս տարածաշրջանում, որպեսզի արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրներին նոր լարվածաթյուններ եւս չավելանան։ Այս առումով ողջունում եմ հայկական իշխանությունների դրսևորած զուսպ քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է ուղղակի ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա՝ այս պահին ես նման բան չեմ տեսնում։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: