Բաժիններ՝

Բելգիայում ծայրահեղական է սպանվել. կան վիրավոր ոստիկաններ

Բելգիայի մայրաքաղաքում շարունակվում են Փարիզում անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունների կասկածյալների որոնումները: Օպերացիայի ընթացքում, որն սկսվել էր երեկ՝ օրվա կեսին, սպանվել է զինված ծայրահեղական, 3 բելգիացի ու 1 ֆրանսիացի ոստիկան ստացել են վնասվածքներ, հայտնում է Euronews-ը:

Հրաձգությունն սկսվել է, երբ ոստիկանները ներթափանցել են Բրյուսելի հարավային Ֆորե կոմունայում գտնվող բնակարաններից մեկը: Շրջանն ամբողջությամբ շրջապատվել էր, երկնքում պտտվում էին ուղղաթիռները:

Տեղացիների համար օպերացիան դարձել է անսպասելի: Այդ շրջանում դպրոցների դռները փակ են մնացել այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվել է նոր հրաձգության վտանգը: Ծնողները միայն երեկոյան են կարողացել տուն տանել իրենց երեխաներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031