Բաժիններ՝

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրից օգտվողների շրջանակն ընդլայնվելու է

ՀՀ կառավարությունն ընդլայնում է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրից օգտվողների շրջանակը: Կառավարությունը պատրաստվում է մարտի 17-ի իր նիստում փոփոխություններ կատարել նախկին որոշման մեջ, որով ամուսինների տարիքային շեմի հանրագումարային «60» թիվը փոխարինվում է «65»-ով:

Բացի այդ, Երևանում ձեռք բերվելիք բնակարանի գնի առավելագույն սահմանաչափը 16 միլիոն դրամից բարձրացվելու է 25 միլիոնի:

Ծրագրի շրջանակում պետությունը սուբսիդավորում է երիտասարդ ընտանիքի բնակարանի ձեռք բերման վարկի տոկոսդրույքը, ինչի արդյունքում Երևանում բնակարանների համար վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 8-9 տոկոս, իսկ մարզերում` 6-7:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031