
Ջոն Քերին գնում է Մոսկվա

ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Քերին ակնկալում է, որ այցի ընթացքում իրեն կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը այս մասին հայտարարել է Սիրիայի վերաբերյալ կարճ ելույթի ընթացքում՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից առաջ: