ԱՄՆ Պետդեպը պահանջել է ՌԴ-ից վերադարձնել Ղրիմը
Միացյալ Նահանգները չեն ճանաչում սահմանների ուժային փոփոխությունը 21-րդ դարում: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ՝ կապված Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման երկրորդ տարելիցի հետ:
Պետդեպում հավաստիացրել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ղրիմի պատճառով շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ օկուպացիան շարունակվում է ու կոչ են արել ՌԴ-ին Ուկրաինային վերադարձնել թերակղզին:
«Մենք չենք ընդունի XXI դարում ուժով սահմանների վերաձևումը: Պատժամիջոցները, կապված Ղրիմի հետ, կմնան ուժի մեջ, քանի դեռ օկուպացիան շարունակվում է: Մենք նորից կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել այն ու Ղրիմը վերադարձնել Ուկրաինային»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
ԱՄՆ-ը վերահաստատել է, որ չի ընդունում 2014թ. մարտի 16-ին անցկացված պսևդոհանրաքվեն, հայտնում է korrespondent.net-ը:
«Մեզ նախկինի պես անհանգստացնում է Ղրիմում ստեղծված իրավիճակը, որտեղ իշխանությունները ճնշում են այլախոհությունը, իսկ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունը բախվում է լուրջ ու շարունակվող բռնաճնշումների, հատկապես Ղրիմի թաթարներն ու էթնիկ ուկրաինացիները»,- նշել է Պետդեպի ներկայացուցիչը: