«Հայաստանում, երբ մտածում են, որ գործարարության այս կամ այն սահմանափակումները կան, իմ արձագանքը հետևյալն է` որոշեք ձեր բիզնեսը, սկսեք անել, ցանկացած խնդիր, որն ունենաք օրենսդրական կարգավորումից դուրս, ինչքան հնարավոր է` հրապարակայնացրեք փաստերով հանդերձ»։
Դեկտեմբերի 22-ին, ժամը 18.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցի տներից մեկում:
Faketoken-ը տարածվում է համացանցում սովորական խաղերի և հավելվածների տեսքով: Բեռնումից հետո այն կոդավորում է օգտատերերի բոլոր ֆայլերը և գումար է պահանջում դրանք օգտագործելու համար: Վիրուսը կոդավորում է ֆայլերը AES ալգորիթմով, այնպես որ, ձեր ֆայլերը կարող եք օգտագործել միայն հատուկ ծրագրերի միջոցով:
Իրանի ղեկավարությունը հաստատել է Airbus Group SE ընկերության հետ 100 ինքնաթիռների մատակարարման մասին բազմամիլիարդանոց համաձայնագրի ստորագրումը:
Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցվել է անձի դեմ ուղղված 4 հազար 107 հանցագործություն: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշը 100- ով պակասել է: 2015 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցվել էր հանցագործությունների 4 հազար 207 դեպք:
Դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված՝ Արդարադատության ակադեմիայի 19 ունկնդիր-շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ։
Իտալիայի կառավարությունը արգելել է իտալական ավելի քան հազար քաղաքներում հրավառությունը:
Մանաթի արժեզրկումն առաջին հերթին ազդելու է գնաճի վրա: Այսինքն` առաջիկայում Ադրբեջանում լինելու է մեծ գնաճ: Այս պահի դրությամբ արդեն երկնիշ թիվ է, Ադրբեջանում 12 տոկոս ինֆլյացիա կա, ինչպես նախորդ տարի նույն ժամանակահատվածում, այս տարի ևս հավանականությունը շատ մեծ է, որ Ամանորին մանաթի մեծ տեմպերով արժեզրկում է տեղի ունենալու: Կրկնվելու է նախորդ տարվա նույն սցենարը, երբ առևտրային խոշոր կենտրոնները գները վերանայելու են՝ դրանք բարձրացնելով:
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում ՀՀԿ խորհրդի նիստ անցկացնելու մասին հարց չի քննարկվել: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Օրվա ընթացքում օգտագործված աղի քանակը չպետք է գերազանցի մեկ գդալը՝ 5 գրամ, ներառյալ այն աղը, որն առկա է հացի, վերամշակված, ապխտած կամ պահածոյացված մթերքում: Չպետք է չարաշահել ալկոհոլը, օրական օգտագործել առավելագույնը մինչև 20 գրամ: Սնունդը պետք է պատրաստել հիգիենիկ և անվտանգ պայմաններում, նախընտրելի է շոգեխաշման, թխման մեթոդը, այդպիսով հնարավոր է նվազեցնել յուղի կիրառությունը:
Հայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հասան Ռոհանիի հանդիպման արդյունքները թույլ են տալիս ասելու, որ 2017 թվականը կլինի բեկումնային հայիրանական հարաբերությունների զարգացման առումով:
Ավելի վաղ Volkswagen-ը համաձայնել էր 14,7 մլրդ դոլար վճարել համանման ակցիայի շրջանակներում, որը վերաբերում էր 2-լիտրանոց շարժիչներով մոտավորապես 475 հազար ավտոմեքենաների։
Սադամ Հուսեյնի ավագ դուստր Ռագադը CNN-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նոր պաշտոնում կառանձնանա իր նախորդներից:
«Մենք մեծ աշխատանք ենք արել այս նախագծի վրա և դեռ կանենք։ Մենք օգտագործում ենք լավագույն տեխնոլոգիաները, ու այդ ամենը Հայաստան բերելն իր արդյունքը տալու է, ու ամենակասկածամիտ մարդիկ էլ համոզվելու են, որ Հայաստանում հնարավոր է նորմալ հանքարդյունաբերություն ունենալ»։
Թուրքական ռազմաօդային ուժերը երկու օր անընդմեջ հարվածներ են հասցրել Հալեպի հյուսիսային գավառում գտնվող Էլ-Բաբ քաղաքի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 24 խաղաղ բնակիչ:
Մանկունյանցիների գլխավոր մարզիչն ուզում է գնալ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետքերով: «Ես ուժեղագույն աջակցություն եմ զգում և հենց սկզբից ես զգացողություն ունեի, որ մեր համագործակցությունը չի սահմանափակվի 3 տարով: Ինձ միշտ թվացել է, որ ես այստեղ ավելի երկար կմնամ:
Թուրքիայի իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, թե երկուշաբթի օրը Արվեստի ցուցահանդեսում Ռուսաստանի դեսպանի սպանությունն իրականացրած ու տեղում սպանված ոստիկանը կապեր է ունեցել ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, չնայած Գյուլենը հանդես է եկել սպանությունը դատապարտող հայտարարությամբ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ամանորի նախաշեմին նվերներ է փոխանակել Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի հետ:
Հայազգի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը դեկտեմբերի 21-ից Փարիզի սպորտային պալատում սկսել է երեք բացառիկ համերգների շարքը:
«Ես կարծում եմ` վարչապետը կամ նախարարները չգիտեն այս մասին, ինչ-որ օղակներ փակում են ճանապարհը, ու մեր նամակները նրանց չեն հասնում։ «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»-ը մեր ծրագիրն է, ինչպե՞ս այն հայտնվեց կառավարության ծրագրում։ Մենք այն ուղարկել էինք ԱԳՆ և կառավարություն։ Ու հիմա չենք կարողանում ղեկավարների հետ հանդիպել ու քննարկել»,- ասում է Խ.Սարգսյանը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ի ժամը 19:30-ի դրությամբ, Սպիտակի, Վայքի, Թալինի, Ստեփանավանի, Արթիկի, Վարդենիսի, Գորիսի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:
«Անցյալ երկու տարվա ընթացքում Հայաստանի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բավականին շատ հանդիպումներ են ունեցել ու, ինչո՞ւ ոչ, նաև լավ համագումարներ ենք ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում գործարարների միջև։ Իրանի նախագահի այցի կապակցությամբ կազմակերպված գործարար համաժողովը կարելի է համարել այդ միջոցառումների գագաթնակետը»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանն այսօր տեղի ունեցած տնտեսական քննարկման ընթացքում ասաց, որ Հայաստանի արտաքին պարտքի բարձրացման համար այդքան շատ են անհանգստանում, որովհետև 2008թ. մինչև հիմա 1.5 մլրդ դոլարից այն աճել է՝ դառնալով 4 մլրդ դոլար, ինչը, ըստ նրա՝ նշանակում է, որ մեր երկրում անընդհատ կա բաց տեղ, որը պետք է ծածկվի արտաքին պարտքով:
Ֆիզիկական վարժություններն օգտակար են։ Դրանք լավագույն բանն են, որ կարող եք անել ինքներդ ձեզ համար։ Սակայն դրանց օգտակարությունն ապահովվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության հաճախականությամբ և ոչ թե դրանց ինտենսիվությամբ։ Այնպես որ, մի տանջեք ձեզ ֆիզիկական վարժություններով։ Մեկ ամսում Ապոլոնի վերածվելու խնդիր մի դրեք ձեր առաջ։
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ և 2017 թվականին մաղթել հաջողություններ:
Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան որոշել Է, որ այլեւս չի խաղալ կինոյում: Այս մասին նա հայտարարել Է Մոսկվայում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ՝ իր «Հարդագողի ճանապարհով» նոր կինոնկարի ռուսաստանյան պրեմիերայից առաջ, որում նա խաղացել Է գլխավոր դերը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը սննդամթերքի հերթական խմբաքանակն է ուղարկել Լոռի, այս անգամ` Վանաձորի 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող շուրջ երկու հարյուր ընտանիքների համար:
Համաներում հայտարարելու կամ չհայտարարելու հարցն արդարադատության նախարարի իրավասության շրջանակներում չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ «Կոռեկտ չէ՝ ես մեկնաբանեմ այն, ինչի նախաձեռնությունը կամ որոշումն ինձնից չի ելնելու։ Այս պահի դրությամբ ես նման որևէ տեղեկատվության չեմ տիրապետում, և եթե լինի, ինձ հետ զուգահեռ կամ գուցե ինձնից առաջ իմանաք»,- ասաց նա։
Մադրիդցիներն աշխուժացել են տրանսֆերային շուկայում արգելքի ժամկետի կրճատումից հետո:
Հայաստանը կմարի Ռուսաստանից պաշտպանական վարկի գծով մատակարարումների շրջանակում առաջացած ԱԱՀ-ի պարտքը: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: