
«Ես պատրաստ եմ յուրաքանչյուր պահի նոր պայմանագիր ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ». Ժոզե Մոուրինիո

Մանկունյանցիների գլխավոր մարզիչն ուզում է գնալ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետքերով:
«Ես ուժեղագույն աջակցություն եմ զգում և հենց սկզբից ես զգացողություն ունեի, որ մեր համագործակցությունը չի սահմանափակվի 3 տարով: Ինձ միշտ թվացել է, որ ես այստեղ ավելի երկար կմնամ:
Ղեկավարությունը գիտի, որ ես հաճույք եմ ստանում «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելուց: Եվ նրանք գիտեն, որ, եթե մի օր ինձ նոր պայմանագիր առաջարկեն, ապա ես միանգամից կստորագրեմ՝ նույնիսկ առանց խորհրդակցելու օգնականներիս հետ:
Իհարկե, այն փողերը, որ առաջարկում է Չինաստանը, շատ գայթակղիչ են թվում: Բայց իմ հոգուն ավելի մոտ է բարձրագույն մակարդակի ֆուտբոլը: Ես դեռ երիտասարդ եմ, ես 53 տարեկան եմ և ես իսկական խաղի դեռ երկար տարիներ ունեմ: Ես ուզում եմ լինել այնտեղ, որտեղ ամենից բարդն է հաղթելը, և հիմա ես ճիշտ տեղում եմ»,- Մոուրինիոյին է մեջբերում Sky Sports-ը:
«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՊԼ-ի 17 տուրերից հետո գրավում է 6-րդ տեղը՝ առաջատար «Չելսիից» հետ մնալով 13 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը