«Եթե լինի, ինձ հետ զուգահեռ կամ գուցե ինձնից առաջ իմանաք». Արփինե Հովհաննիսյանը՝ համաներման մասին

Համաներում հայտարարելու կամ չհայտարարելու հարցն արդարադատության նախարարի իրավասության շրջանակներում չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ «Կոռեկտ չէ՝ ես մեկնաբանեմ այն, ինչի նախաձեռնությունը կամ որոշումն ինձնից չի ելնելու։ Այս պահի դրությամբ ես նման որևէ տեղեկատվության չեմ տիրապետում, և եթե լինի, ինձ հետ զուգահեռ կամ գուցե ինձնից առաջ իմանաք»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վերջին վճիռներից մեկում անդրադարձել է կոնկրետ դատավոր վարքագծին (խոսքը վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի մասին է), Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ իրավասու վարչությունն ուսումնասիրում է գործում առկա բոլոր հանգամանքները, եթե քայլեր լինեն, այդ մասին կիմանան։ Միևնույն ժամանակ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ արդարադատության նախարարն իրավունք չունի կարգապահական վարույթ հարուցել վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս