Բաժիններ՝

ՀՀ որոշ ճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-­ի ժամը 19:30­-ի դրությամբ, Սպիտակի, Վայքի, Թալինի, Ստեփանավանի, Արթիկի, Վարդենիսի, Գորիսի, Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031