
Volkswagen-ը ԱՄՆ-ին ևս 1 մլրդ դոլար կվճարի դիզելգեյթի շրջանակներում

Գերմանական Volkswagen AG ընկերությունն ամերիկյան կարգավորիչների հետ համաձայնության է եկել «դիզելային սկանդալի» շրջանակներում ևս մոտավորապես 1 մլրդ դոլար վճարելու շուրջ: Այդ մասին գրում է The Detroit News-ը:
Միջոցները կուղղվեն 3 լիտր ծավալով դիզելային շարժիչներով հանդերձված 80 հազար այն ավտոմեքենաների հետգնմանը կամ նորոգմանը, որոնց վրա տեղադրվել էր վնասակար արտանետումների վերաբերյալ տեղեկատվությունը նվազեցնող ծրագրային ապահովում: Ձեռնարկվող միջոցները վերաբերում են 2009-2016 թվականներին թողարկված VW Touareg, Porsche Cayenne, Audi A6, A7, A8, A8L, Q5 և Q7 ավտոմեքենաներին:
Ավելի վաղ Volkswagen-ը համաձայնել էր 14,7 մլրդ դոլար վճարել համանման ակցիայի շրջանակներում, որը վերաբերում էր 2-լիտրանոց շարժիչներով մոտավորապես 475 հազար ավտոմեքենաների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: