ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի ինքնիշխան պահուստները մնում են 100 միլիարդ դոլար մակարդակում։
Նվազագույնը 88 խաղաղ բնակիչ է զոհվել 2 օրում Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի շրջանին թուրքական ավիացիայի գործողությունների հետևանքով, հայտնել է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների հարցով դիտորդական կենտրոնը։
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառի ամբոխին վրաերթ կատարած կասկածյալը՝ Անիս Ամրին, սպանվել է այսօր Միլանում։
Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում հակաահաբեկչական ստուգայցի շրջանակում 31 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են ԴԱԻՇ-ի գործունեությանն առնչություն ունենալու մեջ։
Քրեական գործն ըստ էության քննելու համար մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Նյու Յորքի կենտրոնում 33-հարկանի երկնաքերում ծագած հրդեհի հետևանքով տուժել է 24 մարդ։
Իրկուտսկում կեղծ օղու թունավորման գործի շրջանակում ձերբակալվածների թվում չկան «Բոյարիշնիկի» արտադրողներ, Interfax-ին հայտնել են Իրկուտսկի Լենինսկի շրջանային դատարանի ներկայացուցիչը։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:
Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը։ Պուտինը մեծ մամուլի ասուլիս է տալիս արդեն 12-րդ անգամ։
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները վերանայվեցին: Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեց 1.22 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սահմանվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները:
Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը ներկայացնող Փերվին Բուլդանը, որը ձերբակալվել էր թուրքական ոստիկանության կողմից, վկայությունների տալուց հետո ազատ է արձակվել, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությանը։
«Չինաստանի հեղինակավոր համալսարաններից մեկը հայոց լեզվի ամբիոն ստեղծեց, և մենք պետք է կարողանանք մեր համայնքների միջոցներն օգտագործելով՝ այդ գործընթացը տանել առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 9.08-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Բաշինջաղյան փողոցում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի աշխատակցուհուն հարվածել և մոտը եղած գումարը հափշտակել են:
Ուսումնասիրության արդյունքները ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար։
Թուրքիան չի կարող չարձագանքել ուժերի գործողություններին, որոնք սպառնալիք են ներկայացնում երկրի համար։ Մենք արել ենք այն, ինչ պետք է անեինք, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարանում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Ավստրալիայի ոստիկանությունը կալանավորել է մի քանի կասկածյալի, որոնք մեղադրվում են Սուրբ Ծննդին Մելբուռնում մի քանի պայթյուն կազմակերպելու մեջ։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, ձայների՝ կողմ՝ 81, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 17 հարաբերակցությամբ։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի զինվորականների հասցրած ավիահարվածների հետևանքով զոհվել է նվազագույնը 30 հուսիթ։ Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը։
Դեկտեմբերի 23-ին, ժամը 09.38-ին որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
«Ես միշտ ընտրություններից առաջ կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին՝ խնայել կրթական համակարգը:
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի հիմնարկության հանդերձարանից գողացել են Լ.-ի դրամապանակը, որի մեջ եղել են բանկային և զեղչի քարտեր, 40.000 դրամ և 160.000 դրամ արժողության բջջային հեռախոս: Պատճառված վնասի չափը մոտ 200.000 դրամ է:
«Դպրոցների տնօրեն պետք է ընտրվի արժանավոր մարդ: Երկրորդը դասագրքերի խնդիրն է, իսկ երրորդը վերապատրաստումներն են»:
Իրանը ձգտում է մերձենալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), ազատ առևտուր անել միության հետ։ Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին Բիշքեկում Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ հանդիպման ընթացքում։
Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը ներկայացնող Փերվին Բուլդանը ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությանը։
Երեկ երեկոյան, երբ հայտարարվեց, որ արևելյան Հալեպն ամբողջությամբ ազատագրվել է զինված խմբավորումներից, մարդիկ, անտեսելով անձրևային եղանակն ու քամին, դուրս եկան քաղաքի փողոցներ՝ տոնելու իրենց կյանքի վերջին 5 տարիների երևի թե ամենանշանակալի իրադարձությունը։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան հատվածից և Իդլիբ նահանգում գտնվող շիական Էլ-Ֆուա և Քեֆրայա բնակավայրերից մարդկանց տարհանման մասին։ Այս մասին այսօր հայտարարել է Կարմիր խաչի պաշտոնական ներկայացուցիչ Քրիս Արմսթրոնգը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 23-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է իր ընկերոջ հետ դեկտեմբերի 20-ին Աջափնյակ վարչական շրջանում գործող «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ Երևանի բնակիչ, 42-ամյա Արմինե Արազյանի նկատմամբ հափշտակության փորձ կատարելու մեջ։
Սոցիալական ցանցերն այսօր մարդկանց առօրյայի մի մասն են դարձել եւ մարդու կամքով կամ նրա կամքից անկախ, հաճախ նաեւ չիմացությամբ , հավաքում, պահպանում եւ օգտագործում են անձնական տվյալներ։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության մշակած այս ուղեցույցում ներկայացնում ենք անձնական տվյալները ֆեյսբուք սոցիալական ցանցում պաշտպանելու մի քանի գործիքներ։