Հայ­-իրանական հարաբերությունների զարգացման առումով 2017­-ը կլինի բեկումնային. Շարմազանով

Հայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հասան Ռոհանիի հանդիպման արդյունքները թույլ են տալիս ասելու, որ 2017 թվականը կլինի բեկումնային հայ­իրանական հարաբերությունների զարգացման առումով: Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ նիստում ՀՀ Նախագահը ներկայացրել է Իրանի իր գործընկերջ այցի արդյունքները:

«Իրանի նախագահի այցը Հայաստան բավականին արդյունավետ էր, մենք ունենք միայն դրական սպասումներ թե տնտեսական կապերի խորացման, թե ներդրումների ավելացման, թե քաղաքական երկխոսության առումով: Հայ­իրանական համագործակցության ներուժը շատ մեծ է բոլոր ոլորտներում: Հանդիպման արդյունքները հնարավորություն են տալիս ասելու, որ 2017­-ը կլինի բեկումնային հայ­իրանական հարաբերությունների զարգացման առումով»,­- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով` Իրանի նախագահի այցը ՀՀ և նրա պամանավորվածությունները Սերժ Սարգսյանի հետ անչափ կարևոր էին, մանավանդ, որ Իրանն, ի տարբերություն մեր մյուս հարևան Թուրքիայի, ղարաբաղյան հակամարտության հարցում ունի հավասարակշռված դիրքորոշում:

«Մենք դրական ենք գնահատում Իրանի այդ մոտեցումը ղարաբաղա­ադրբեջանական գործընթացում, նաև կարևորում ենք Իրանի ջանքերը` տարածաշրջանային խաղաղության ամրապնդման առումով»,­- ասաց Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս