
Faketoken. Արդեն 16000 մարդ դարձել է նոր վիրուսի զոհը

Մասնագետները բացահայտել են բանկային համակարգում տարածվող նոր վիրուս՝ Faketoken:
Faketoken-ը տարածվում է համացանցում սովորական խաղերի և հավելվածների տեսքով: Բեռնումից հետո այն կոդավորում է օգտատերերի բոլոր ֆայլերը և գումար է պահանջում դրանք օգտագործելու համար: Վիրուսը կոդավորում է ֆայլերը AES ալգորիթմով, այնպես որ, ձեր ֆայլերը կարող եք օգտագործել միայն հատուկ ծրագրերի միջոցով:
Բեռնումից հետո վիրուսը բացում է տարբեր հարցումներով մի շարք պատուհաններ այնքան, մինչև օգտատերը համաձայնում է առաջարկվող պայմաններին: Այդ ժամանակ տրոյական վիրուսը ներկայացնում է Google Play-ի և Gmail-ի կեղծ հաղորդագրություններ, որպեսզի կարողանա օգտվել ձեր փոստից և բանկային քարտերից:
Faketoken-ը կարողանում է գումարներ գողանալ 2000 տարբեր ֆինանսական հավելվածներից:
Վիրուսի զոհը չդառնալու համար անհրաժեշտ է շատ ուշադիր հետևել էլեկտրոնային փոստին եկող նամակներին և զգույշ լինել սպամներից: Ինչպես նաև՝ չի խրախուսվում անծանոթ աղբյուրներից ֆայլերի և հավելվածների բեռնումը:
Սիրարփի Աղաբաբյան