Երևանի «Ուրարտու» տղամարդկանց բասկետբոլային ակումբը 8-րդ անընդմեջ պարտությունը կրեց ռուսական Սուպերլիգա 1-ում:
Հաճախ նախանշաններն ուշադրության չեն արժանանում, բայց դրանք կարող են լուրջ պաթոլոգիայի արտահայտություն լինել։ Օրգանիզմը միշտ էլ ազդանշաններ է ուղարկում, երբ վատ է զգում։ Միակ վատ բանն այն է, որ ոչ միշտ է այս ամենը շատ ակտիվ լինում։ Երբեմն դա կարող է լինել թեթև ցավ կամ գլխապտույտ, որը կարելի է անցկացնել դեղահաբերով և այլ միջոցներով։ Սակայն դա ընդհանրապես չի նշանակում, որ օրգանիզմին օգնություն անհրաժեշտ չէ։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է սովորել ճիշտ մեկնաբանել այդ երևույթները՝ առողջությունը պահպանելու համար։ Ո՞ր իրավիճակներն են հատուկ և անհետաձգելի ուշադրություն պահանջում։
Ժնեւի աճուրդում նոյեմբերի 16-ին 17,1 միլիոն դոլարով վաճառվել է 8,01 կարատ քաշով «Երկնակապույտ ադամանդ» հազվագյուտ թանկարժեք քարը:
Թրամփի կոշտ դիրքորոշումը ներգաղթի վերաբերյալ մտահոգում է մահմեդական ներգաղթյալներին և բողոքի ալիք է բարձրացրել ընդդեմ ռասայական ատելության դրսևորմանը: Ընտրություններում հաղթելուց հետո Թրամփը ասել է, որ արտաքսման կենթարկվեն միայն անօրինական ներգաղթյալները, ովքեր ունեն հանցավոր անցյալ:
Խնամուն պատժելու միջոց էին ընտրել նրա տնից գողություն կատարելը:
Իտալացին «կապույտներին» վերադարձրեց թոփ, բելգիացին օգնեց նրան: Անգլիայի Պրեմիեր լիգայի ավանդական մրցանակները հոկտեմբերին հասած ձեռքբերումների համար ստացան «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոտեն և փլեյմեյքեր Էդեն Ազարը:
«Դա այն ժամկետն է, որի ընթացքում երևում են նրանց կատարած քայլերի դրական և բացասական կողմերը, ու ըստ այդմ գնահատականներ են տրվում: Կարեն Կարապետյանի նշանակումը ողջունել եմ՝ մի քանի խնդիրներից ելնելով, հատկապես այն առումով, որ ապրիլյան քառօրյայից և հուլիսյան դեպքերից հետո իշխանություններն իրենք հասկացան, որ շատ ուղղություններում բացթողումներ կան և հարկավոր է գնալ արմատական փոփոխությունների»:
Ֆուտբոլի անգլիայի առաջնութնան 12-րդ տուրի շրջանակներում «Մանչեստեր Յունայթեդ»-ը հյուրընկալելով «Արսենալ»-ին չկարողացավ հաղթել (1:1):
«Օրինակ՝ քննչական կոմիտեում ի՞նչ են անում 1035 հոգին: Պատկերացնո՞ւմ եք, երկրի այս աղքատ վիճակում սրանք ինչ աշխատավարձեր են ստանում: Դատախազության ապարատ՝ 629, ԴԱՀԿ՝ 413, մարզպետարաններից՝ Գեղարքունիք՝ 184, Արագածոտն՝ 121, Արարատ՝ 133, Լոռի՝ 150, Կոտայք՝ 137, և այլն: Ի՞նչ են անում մի մարզպետարանում այդքանը: Ու սա գիտե՞ք ինչ փողեր է տանում»:
«Պետք է ասել՝ թողեք հեռացեք մեր երկրից, էնպիսի մարդիկ թող գան, որ կսիրեն մեր երկիրը: Գան մարդիկ, որ չեն բռնաբարի ու թալանի մեր երկիրը ու երկիրը երկիր կդարձնեն: Թե չէ՝ 1000 դրամ կտաք, չեք տա, Կոլումբիայից հայ մարդ կգտնեք, որը երկու կոպեկ ավելի կտա… այնպիսի հարցեր են, որոնց մասին չարժե անգամ խոսել»,- նշեց նա:
«Փորձնական տարբերակով` այս շաբաթ ծովային 2 կոնտեյներ Գերմանիայից դուրս է եկել, գալով Ռումինիայի նավահանգիստ, ջրային ճանապարհով տեղափոխվել Փոթի, այնուհետև երկաթուղով մինչև Երասխ կայարան, որտեղից էլ ավտոտրանսպորտով տեղափոխվել է Իրան»:
Նոյեմբերի 19-ին, ժամը 14.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 2 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, երեխաները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ծառայողական քննություն նշանակելու հրամանի առիթ է հանդիսացել Գ. Հարությունյանի՝ հինգ աշխատանքային օր աշխատանքի չներկայանալու փաստը: Ինչ վերաբերում է ծառայողական քննությունով անցնող սուբյեկտի՝ նոյեմբերի 18-ի ֆեյսբուքյան գրառմանը, ապա դրա հետ կապված՝ Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում պարզաբանել հետևյալը.
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովի կարծիքով` Սերգեյ Կարյակինը գնալով ավելի վստահ է խաղում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի դեմ:
Իրաքի կառավարական ուժերը մոտակա ժամանակներս հարավային ուղղությամբ հարձակում կիրականացնեն Մոսուլի վրա` ազատագրելու այն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից:
Իրաքի Ռամադի քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ:
Այսօր` նոյեմբերի 19-ին, Ստամբուլում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Տնտեսական և անվտանգության հանձնաժողովի նիստում ելույթ ունեցած Թուրքիայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Մահմեդ Շեմշեկին ուղղված հարցում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ փոխվարչապետը իր խոսքում ստել է՝ ասելով, թե Թուրքիան ժողովրդավարական երկիր է և ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացնում:
168.am-ի զրուցակիցն այս անգամ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող՝ Հուշարձանների պահպանության և օգտագործման գործակալության պետ Արմեն Աբրոյանն է, ով համաձայնեց պատասխանել իրեն վերագրված բացթողումների մեղադրանքին:
«Կարեն Կարապետյանի գալուց հետո մենք տեսնում ենք նոր հարկատեսակ՝ 1000 դրամ. փաստը սա է: Ինչքան ես գիտեմ՝ ապագայում սպասվում է գույքահարկի բարձրացում, ու մենք ունենում ենք գազի գնի որոշակի իջեցում, որի հետ մեկտեղ որևէ հարկ է ավելանում: Հիմա ասում եմ՝ ավելի լավ է էլեկտրականության գինը չիջեցնեն, որովհետև դրա փոխարեն ուրիշ բան կուզեն»,- ասաց նա:
Գերմանիայի Կանաչների կուսակցության պատգամավոր Յուրգեն Տրիտինը, ով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Ստամբուլում է, հայտարարել է Գերմանիայի կողմից Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանը զեկուցագիր է տարածել ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին եւ արդարադատության նախարար Արփինեն Հովհաննիսյանին, որում մասնավորապես պարզաբանում է.
Իսպանիայի ոստիկանությունը Մադրիդում և Բարսելոնայում նոյեմբերի 19-ին ձերբակալել է Մարոկկոյի երկու քաղաքացու, ովքեր մեղադրվում են երիտասարդներին համացանցի միջոցով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը ներգրավելու մեջ:
Կարգադրության մեջ նշվում է, որ Վրաստանի Սահմանադրության 80-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն` երկրի վարչապետի պաշտոնում ներկայացվում է Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը, որն առաջադրել է 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունքը գրանցած «Վրացական երազանք» քաղաքական միավորման կողմից:
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.05-ից որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ Կորյուն Նահապետյանը նիստի ժամանակ հարց ուղղելով Չավուշօղլուին, հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
«Երևանի քաղաքապետարանն ունի քաղաքաշինական խորհուրդ, որի անդամն եմ վերջին տարիներին, բայց Երևանի պուրակների խնդիրների մասին այնտեղ քննարկումներ չեն եղել: Այսինքն՝ նախագծերը չեն ներկայացվել, ու շատ դեպքերում առանց դրանք ներկայացնելու պուրակներում սկսում են շինարարություն անել: Եթե ներկայացնում են, այնտեղ բավականին էկոլոգիական ՀԿ-ներ կան, որոնք ասում են, որ էկոլոգիային վնաս չպետք է լինի: Ի վերջո, ստացվում է այնպես, որ քաղաքաշինությունը Երևանում որոշում են միայն փողատեր մարդիկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ ինչ ուզում՝ անում են:
Սթիվեն Ջերարդը 2016թ. մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում, խփել է 3 գնդակ և դարձել է 6 փոխանցման հեղինակ:
Անկարայի անվտանգության վարչությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում գործողություն է իրականացրել Թուրքիայի ֆինանսների նախարարությունում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործողությունը:
Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են, որ Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում ոչնչացրել են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների:
«Որտե՞ղ ես դու դաստիարակվել… տանը դաստիարակված երեխան կասի՝ չի կարելի… եթե տանն է դաստիարակվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրեն նման վիրավորական արտահայտություն թույլ տվեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը՝ դիմելով լրագրողներից մեկին: