Բաժիններ՝

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն՝ հոկտեմբերի լավագույն մարզիչ, Ազարը՝ լավագույն ֆուտբոլիստ

Իտալացին «կապույտներին» վերադարձրեց թոփ, բելգիացին օգնեց նրան:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ավանդական մրցանակները հոկտեմբերին հասած ձեռքբերումների համար ստացան «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոտեն և փլեյմեյքեր Էդեն Ազարը:

Նախորդ ամիս «Չելսին» տարել է անընդմեջ 4 չոր հաղթանակ՝ «Հալլի» (2:0), «Լեսթերի» (3:0), «Մանչեսթեր Յունայթեդի» (4:0) և «Սաութհեմփթոնի» (2:0) նկատմամբ: Ազարն այս խաղերում խփել է 3 գնդակ և կատարել է 1 գոլային փոխանցում:

Կիրակի «Չելսին» մրցակցի դաշտում կհանդիպի «Միդլսբրոյի» հետ:
ԱՊԼ 11 տուրերից հետո «Չելսին» հավաքած 25 միավորներով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս