Ծեծի ենթարկված Գեորգի Շիրինովին տուն են բերել ավտոմեքենայով, ինչից հետո նրա ընտանիքի անդամները շտապօգնություն են կանչել, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպի հանգամանքները ճշտվում են։
«Կարծում եմ, Միացյալ Նահանգների եւ Հայաստանի հարաբերություններն առավել ընդլայնվելու եւ նոր բնագավառներ ներգրավելու հսկայական ներուժ ունեն»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19ին ընդունել է իր հովանու ներքո մեկնարկած և ԼՂՀ անկախության հռչակման 25րդ տարեդարձին նվիրված՝ «Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ)» խորագրով գիտաժողովի խմբագրական խորհրդին և կազմկոմիտեին:
Թմրամիջոցներ՝ Նիդեռլանդների Թագավորության քաղաքացիների ուղեբեռներից, իսկ մեկ այլ դեպքում՝ տղամարդու ուղիղ աղիքից՚
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Լևոն Ալթունյանը պետպատվեր է ապահովում սեփական հիվանդանոցի համար, Վահան Մարտիրոսյանը «Ռոստելեկոմի» համար արտոնյալ պայմաններ է ստեղծում։ Իգնատի Առաքելյանի առաջարկած լուծումները երկարաժամկետ և մեծ ներդրումներ են պահանջում, ինչի հնարավորությունը մեր երկիրը չունի։
Նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց:
Արտաշատի քաղաքապետ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ըստ տևական ժամանակ շրջանառվող խոսակցությունների, պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածու առաջադրվել՝ Արարատի մարզում:
Վիկտոր Դալլաքյանը, ում քաղաքական առաջընթացի հույսեր էր ներշնչել հենց Օհանյանը, փաստորեն, հայտնվեց «քցվածի» կարգավիճակում: Սակայն ՊՆ նախկին նախարարը որոշել է Դալլաքյանին լրիվ «անտեր» չթողնել:
Տոկոսադրույքի նվազեցումը կարող է հանգեցնել տնտեսության աշխուժացմանը, և Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց 2 շաբաթ անց ԿԲ-ն կտրուկ` 0,5 տոկոսով իջեցրեց վերաֆինանսավորման դրույքը՝ այն սահմանելով 6,75 տոկոս, իսկ օրեր առաջ էլ իջեցրեց ևս 0,25 տոկոս: Արդյոք ԿԲ-ն իր այդ քայլով քաղաքական աջակցություն չի՞ հայտնում Կ. Կարապետյանին:
Հիմնադրամի խորհուրդի անդամները պետք էր որ մեկը մյուսին նկատմամբ և հատկապես նվիրատուների նկատմամբ հարգանքով վերաբերվեր և պետք չեր պարտադրեր իր կամքը. մի բան որի հետ չեի կարող համակերպվել և որ այս բոլոր պատճառների արդյունքում չեի պատրաստվում իմ թույլ առողջությունը առավել ևս վնասեի որի համար հրաժարական տվեցի։
Դատարանի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Կարեն Անտոնովը կալանքի տակ կմնա մինչև 2017թ. հունվարի 13-ը։ Քննիչները ստուգում են ընկերությունը, որտեղ աշխատել է տաքսու վարորդը։
Սարգիսը Գասպարյանը վիրավորվել էր ապրիլի 29-ին, երբ փորձել էր օգնել և կրակի տակից դուրս բերել վիրավոր ընկերոջը: Թշնամու արձակած կրակոցներից վնասվել էին գրեթե բոլոր ներքին օրգանները: Սկզբում Սարգիսին վիրահատել էին Մարտակերտում, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց: Կյանքի ու մահվան միջև երկար կռիվ տալուց հետո մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Սարգիսը մահացել է։
Նոր կառավարությունը ևս վերջնական չէ, 6 ամիս հետո Կարեն Կարապետյանը կրկին փոփոխությունների կգնա` ազատվելով հին կադրերից, այդ թվում՝ Էդվարդ Նալբանդյան, Արտեմ Ասատրյան, Հրանուշ Հակոբյան եռյակից՝ խաղի մեջ մտցնելով նոր դեմքեր:
Իրականում այդ օրը 2 զինվորներ ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Նրանցից մեկը ծագումով արցախցի է՝ Գևորգ Սեյրանի Դադասյանը, մյուսը՝ Ռոման Արայի Սուքիասյանը՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ:
«Լիվերպուլի» մարզիչը այսօրվա ֆուտբոլիստներին համարում է ավելի արհեստավարժ, քան նրանց նախորդներին:
Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի (1926-1962) զգեստը, որով նա երգով հանդես Է եկել ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի (1917-1963) ծննդյան օրվա տոնակատարությանը, Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) աճուրդում վաճառվել Է 4,8 մլն դոլարով: Աճուրդները նոյեմբերի 17-ի երեկոյան անցկացրել Է Julien’s Auctions աճուրդային տունը:
Մասնագետները Եվրոպայի տասը քաղաքներում համեմատել են հայտնի բրենդների վեց թանկ ապրանքների, մասնավորապես, iPad-ի, Levi’s-ի ջինսերի, Clinique-ի շրթներկի եւ այլ առարկաների գները: Պարզվել է, որ Մյունխենում այդ լրակազմն ամենից էժան է նստում՝ 874 եվրո: Այս ցուցանիշով քաղաքների թոփ-3-ում տեղ են գտել նաեւ Բուդապեշտը (913 եվրո) եւ Ստրասբուրգը (932 եվրո):
Մուրացկանը կնոջը հիացմունքով պատմում է, թե ինչպիսի հիասքանչ կեքսով են իրեն հյուրասիրել մի հարուստի տանը:
Apple-ի սմարթֆոնների ամենավտանգավոր և քիչ հայտնի ֆունկցիան մեր տեղաշարժին հետևելն է։ Նա նույնիսկ գիտի, թե որտեղ եք դուք աշխատում և ապրում, որքան ժամանակ եք անցկացնում այս կամ այն վայրում։ Apple ընկերությունը պնդում է, որ այս տվյալները պահպանվում են միայն և միայն սմարթֆոնում։ Սակայն, եթե օգտագործում եք Apple-ի կամ Google-ի քարտեզները, կարող եք վստահ լինել, որ այս ընկերություններից յուրաքանչյուրն անանուն հավաքում է տվյալները։
Շատ բժիշկներ զգուշացնում են, որ պետք չէ առավոտյան քաղցած վիճակում սուրճ խմել անմիջապես արթնանալուց հետո։ Սուրճը կբարձրացնի կորտիզոլի մակարդակը, և օրգանիզմին բավական երկար ժամանակ անհրաժեշտ կլինի՝ այն հավասարակշռելու համար։ Անհրաժեշտ է նաև իմանալ, որ քաղցած վիճակում սուրճ խմելու արդյունքում որովայնի թթվայնության մակարդակը բարձրանում է, ինչն առաջացնում է փսխում և որովայնի փքվածություն։
Դժվար է կանխատեսել այս փոփոխությունների արագությունը։ Քանի որ մարդիկ շարունակում են տարածել, համագործակցել և շփվել օնլայն հարթակում, այս հարցերը կշարունակեն սրվել։ Աշխարհը 15 տարի անց կամ ավելի շուտ լրիվ այլ տեսք կունենա։ Յուրաքանչյուրը կզգա այս անհատական, կազմակերպական, կառավարման և սոցիալական կարգավորումները։ Սարքերը մեզ կօգնեն առավել լավ հասկանալ և կատարելագործել շրջապատող աշխարհը։
Խոլեստերինի բարձր մակարդակ, արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ, տրիգլիցերիդներ և լիպիդներ, որոնց քանակը գերազանցում է թույլատրելի մակարդակը։ Սրանք շատ տարածված խնդիրներ են։ Գոյություն ունի բնական միջոց, որը շատ արդյունավետ է այս խնդիրների լուծման համար։
Լույս է տեսել «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող, գրող, հրապարակախոս, ՀՀ գրողների միության անդամ Տիգրան Նիկողոսյանի «Ցավի և սիրո բացիկներ» գիրքը:
Ընդդիմությանը մեղադրելն, իհարկե, հիմա մոդայիկ է ու թրենդային։ Բայց ընդդիմության դաշտում կա այն, ինչ կա։ Որովհետև չկա այն, ինչը լինելու դեպքում ընդդիմությունը կարող էր լինել ավելի ֆունկցիոնալ ու ավելի արդյունավետ։ Փող։ Դա Հայաստանում ամեն ինչով, բայց քաղաքականությամբ զբաղվելու առաջին նախապայմանն է։
Տան երջանկությունը կախված է ոչ միայն տանտիրոջ դրական տրամադրվածությունից։ Ընդունված է համարել, որ գոյություն ունեն որոշակի իրեր, որոնք հաջողություն և բարեկեցություն են բերում։
Փորձել են գողություն կատարել խանութից :
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր ստորագրել Հարի Քեյնի հետ: Ըստ Squawka-ի տեղեկության՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հարձակվողին վճարել շաբաթական 175 հազար եվրո:
«ԽՍՀՄ առաջնորդներից մեկն ասել էր, որ կարևոր չէ՝ ինչպես եք Դուք քվեարկում, կարևորն այն է, թե ով է հաշվում ձայները։ Ես վստահ եմ, որ այս ցինիկ արտահայտությունը երբևէ Հայաստանում կիրառելի չի լինի»,- այս մասին այսօր «Առաջին անգամ ընտրող» ծրագրի շնորհանդեսի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։