Միքայել Մելքումյանը Թուրքիայի փոխվարչապետին մեղադրել է ստելու մեջ

Այսօր` նոյեմբերի 19-ին, Ստամբուլում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Տնտեսական և անվտանգության հանձնաժողովի նիստում ելույթ ունեցած Թուրքիայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Մահմեդ Շեմշեկին ուղղված հարցում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ ԲՀԿ պատգամավոր Միքայել  Մելքումյանը նշել է, որ փոխվարչապետը իր խոսքում ստել է՝ ասելով, թե Թուրքիան ժողովրդավարական երկիր է և ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացնում:

Մելքումյանն ասել է, որ միայն այն փաստը, որ 1992 թվականից առ այսօր հայ-թուրքական սահմանը փակ է, ինչպես նաև այն, որ Թուրքիան իր քաղաքականությամբ ջուր է լցնում Ադրբեջանի հանցավոր իշխանությունների ջրաղացին, արդեն իսկ ապացուցում է, որ Թուրքիան կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից:

Ի պատասխան՝ Թուրքիայի փոխվարչապետը նշել է, որ իրենք հատուկ վերաբերմունք ունեն Ադրբեջանի նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս