![](/banners/BeFunky-design.jpg)
Պաղեստինն ու Իսրայելը նոր հակամարտության շեմին են. ՄԱԿ
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/MAK-1.jpg)
ՄԱԿ-ը նոյեմբերի 23-ին նախազգուշացրել է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրացման մասին և կոչ է արել երկրներին փակուղուց դուրս գալու համար որոնել խաղաղ կարգավորման ելքեր, հայտնում է TASS-ը։
ՄԱԿ-ի ԱԽ նիստում հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայանը։
Նա հայտնել է, որ «Ֆատհ» շարժման միջև տարաձայնությունները, որը վերահսկում է Արևմտյան ափը և Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ-ի միջև կոնֆլիկտ է հասունանում։
Նա կոչ է արել Իսրայելին դադարեցնել պաղեստինյան անկլավի բլոկադան, իսկ եգիպտական իշխանություններին՝ չփակել հսկիչ-անցակետերը, որոնք բազմաթիվ բնակիչների համար փրկօղակ են։