Թրամփի որդին քննարկել է ՌԴ-ի հետ համագործակցությունը. The Wall Street Journal
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին հոկտեմբերին Փարիզում ոչ պաշտոնապես քննարկել է դիվանագետների, քաղաքական գործիչների ու գործարարների հետ ՌԴ-ի հետ համագործակցության հնարավոր եղանակները՝ Սիրիայի հակամարտությունը կարգավորելու նպատակով, հայտնում է The Wall Street Journal-ը։
Բանակցությունները, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 11-ին Փարիզի «Ռիտց» հյուրանոցում, կազմակերպել է Ֆրանսիայի քաղաքական և արտաքին հարաբերությունների կենտրոնը։
Հանդիպմանը ներկա է եղել ծագումով Սիրիայից Ռանդա Կասիսը, որը սիրիական ընդդիմության առաջնորդներից է և հանդես է գալիս Ռուսաստանի հետ համագործակցության ու Բաշար Ասադի հետ երկխոսության օգտին։
Կասիսի խոսքով՝ ինքը բանակցությունների ժամանակ հարց է բարձրացրել Թրամփ-Կրտսերի առաջ Մոսկվայի հետ համագործակցության կարևորության մասին Մերձավոր Արևելքում։
«Առանց Ռուսաստանի անհնար է Սիրիայի հարցով որևէ որոշում գտնելը»,-ասել է նա։
Կասիսի խոսքով՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալը սիրիական ընդդիմության մոտ հույս է առաջացնում, որ քաղաքական գործընթացում առաջընթաց կգրանցվի։
Դոնալդ Թրամփի խորհրդական Քելլիեն Քոնուեյը հաստատել է Թրամփ-Կրտսերի մասնակցությունը Փարիզի միջոցառմանը, սակայն հերքել է նրա անմիջական շփումը Կասիսի հետ։