Իգնատի Առաքելյանը Նժդեհի գաղափարախոսությանը ծանոթ չէ, բայց կանդամակցի ՀՀԿ-ին
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ՀՀԿ-ին անդամակցելու դիմում կգրի։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Առաքելյանը, իրեն ոչ ոք չի պարտադրել դառնալ կուսակցական, բայց ինքը թիմային աշխատող է։
Ի.Առաքելյանն ակամա հակասեց ինքն իրեն։ Հայտարարելով, թե ՀՀԿ-ի գաղափարախոսությունն իրեն մոտ է, նա միաժամանակ անկեղծորեն նշեց, որ Նժդեհի գաղափարախոսությանը ծանոթ չէ։ Իսկ թե ինչպես է այդ դեպքում որոշել անդամակցել նժդեհական գաղափարախոսությունը կրող կուսակցությանը, նախարարը պատասխանեց. «Ես համարում եմ, որ ճիշտ է այսօր անդամակցել։ Դա իմ անձնական որոշումն է, իմ անձնական կարծիքն է»։
Ի.Առաքելյանը նաև չթաքցրեց, որ նախկին ընտրություններում միշտ ընտրել է ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին։ Մականունավոր ՀՀԿ-ականներից Առաքել Մովսիսյանի, Մհեր Սեդրակյանի հետ կուսակից-ընկերներ դառնալու գաղափարն Ի.Առաքելյանի մոտ ժպիտ առաջացրեց. «Այո, կդառնամ»։ Սակայն հարցը, թե հաճելի՞ է դա, Ի.Առաքելյանն անպատասխան թողեց։
Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդավայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին մանրամասները՝ տեսանյութում: