
Հակահետևակային պայթուցիչ, ինքնաձիգի 2 նռնակ և նռնակի 10 պայթուցիչ՝ Երևանում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 22-ին, ժամը 16.40-ին, 1976 թ. ծնված Վարդան Հ.-ն ներկայացել է բաժին և հանձնել 5.45 մմ տրամաչափի 190 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ՝ առանց փամփուշտի, հակահետևակային պայթուցիչ, ինքնաձիգի 2 նռնակ և նռնակի 10 պայթուցիչ ու հայտարարել, որ ռազմամթերքը նոյեմբերի 22-ին, ժամը 13.00-ին, հայտնաբերել է իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս, և որ այն պատկանել է իր հանգուցյալ հորը (ազատամարտիկ):