Գյուլնարա Քարիմովայի որդին հերքել է մոր մահվան մասին լուրերը
Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստր Գյուլնարա Քարիմովան ողջ է։ Քարիմովայի որդին «ընդամենը լուրեր» է որակել ԶԼՄ-ներում մոր մահվան մասին տարածված լուրերը։
Պատասխանելով BBC-ի ուզբեկական ծառայության հարցին՝ Քարիմովայի որդին՝ Իսլամ Քարիմովը, հայտարարել է, որ իր մայրը ողջ է, սակայն մինչ օրս տնային կալանքի տակ է գտնվում։
Ընդ որում՝ տղան նշել է, որ իր քույրը՝ Իման Քարիմովան, արդեն ազատվել է տնային կալանքից, սակայն վերջինիս դեռևս արգելվում է դուրս գալ երկրից։
Ավելի վաղ աղբյուրը հերքել էր Քարիմովայի մահվան լուրերը։
Ավելի վաղ centre1.com կայքը, հղում կատարելով Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության անանուն աղբյուրին, հայտնել էին, որ 44-ամյա Քարիմովային թունավորել են ու նոյեմբերի 5-ին հուղարկավորել Տաշքենդի «Մինոր» գերեզմանատանը, ընդ որում, գերեզմանի տեղն իբրև հողին է հավասարեցվել։
Հիշեցնենք, որ Քարիմովի մահից հետո նրա ավագ դուստրը չի հայտնվել հանրության առաջ, իսկ հանրապետության նախագահի ապարատը չի պատասխանում Գյուլնարայի մասին հարցերին։
Բացի այդ՝ երկրի ապագա նախագահ Շևքաթ Միրզիևը չէր հիշատակել Քարիմովայի անունը ցավակցությունների ժամանակ, որը հնչել էր խորհրդարանում՝ դիմելով նախագահի ընտանիքին։
Մինչ 2013թ. Գյուլնարա Քարիմովան համարվում էր իր հոր իրավահաջորդը երկրի նախագահի պաշտոնում, սակայն հատուկ ծառայությունները նրան մեղադրել էին մի խումբ բարձրաստիճան աշխատակիցների հետ հոր դեմ դավեր նյութելու մեջ։ Նա տնային կալանքի տակ էր վերցվել։