ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում այսօր քննարկվելու է «Յանդեքս» տաքսի ծառայության հարցը:
Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի՝ թոշակի գնալուց հետո ՍԴ է գնալու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Գագիկ Հարությունյանը պատրաստ է անգամ մի քանի ամիս շուտ հեռանալ, որպեսզի Թովմասյանը հասցնի մեկուկես տարվա ընթացքում, քանի դեռ նոր Սահմանադրությունը չի գործում, դառնալ ՍԴ նախագահ:
Նույն շրջանակներից հայտնում են, որ Բարսեղյանը ինչ-որ քաղգործով կաշառք է վերցրել եւ հենց նույն պահին էլ ԱԱԾ-ն նրան ձերբակալել է: Ընդ որում, խոսքը շատ փոքր գումարի մասին է՝ 500-1000 դոլար: Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասով նրան սպառնում է 7-12 տարվա ազատազրկում:
Այսուհետ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները քվեարկությանը կարող են մասնակցել նաեւ Հայաստանում չգտնվելու դեպքում, եթե, իհարկե, նրանք խորհրդարանական որեւէ պատվիրակության կազմի հետ գտնվում են գործուղման մեջ: ԱԺ նոր կանոնակարգ օրենքը նման դեպքերում թույլ կտա, որ պատգամավորը որեւէ նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտի՝ նախապես այդ մասին գրավոր կերպով տեղեկացնի եւ նշի՝ կողմ է, ձեռնպահ է, թե դեմ է:
Մեզ էլ թվում էր՝ նոր վարչապետի, կառավարության հայտնվելը սոսկ «ֆասադը» փոխելուց բացի նաեւ որոշ սկզբունքներ փոխելու նշան էր, որը վկայում է, որ իշխանությունը հասկացել է՝ չի կարելի բռնանալ ժողովրդի կամքի վրա, պետք է նրան հնարավորություն տալ գեթ մեկ անգամ ինքնուրույնաբար, ազատ կամքի դրսեւորմամբ ձեւավորել իշխանություն։
Խնդիրը հետեւյալ կերպ է դրված. պաշտոնը պետք է արտացոլի Հանրապետական կուսակցությունում նրա բարձր դիրքը` Սերժ Սարգսյանից հետո երկրորդ մարդը լինելու հանգամանքը: Այս նպատակով նաեւ քննարկվում է տարբերակ, ըստ որի, վարչապետ Կարեն Կարապետյանին կարող է տրվել ՀՀԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնը:
Նոր համակարգի հետ կապված ոչ մի խնդիր չէր լինի, եթե այն նախկին գործողի՝ տուրիստական գործակալություններից ավիատոմսեր գնելու գործընթացի հետ զուգահեռ ներդրվեր, այդ դեպքում ակնհայտ կդառնար. տուրիստական ընկերություննե՞րն են էժան ավիատոմս առաջարկում, թե՞ վերը նշված էլեկտրոնային համակարգը: Սակայն, չգիտես ինչու, ոչ թե մրցակցային տարբերակն ընտրվեց, այլ ավիատոմսի բոլոր գնումները մեկ խողովակով իրականացնելու տարբերակը:
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանը խցակիցներ չունի։ Նա, իր դիմումի համաձայն, պահվում է առանձին խցում։ Նրան ոչ մի լրագրող չի այցելել՝ մեզ հայտնեց քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։
Ամռանը դորտմունդյան ակումբը մի քանի առաջարկություններ է ստացել գաբոնցու վերաբերյալ, բայց բոլորը մերժել են: Հիմա «Ռեալում» գիտեն, թե ինչի պետք է գնան, որպեսզի ստանան հարձակվողին:
Ագնետա Ֆելտսկոգը, Բյոռն Ուլվեուսը, Բեննի Անդերսոնը եւ Աննի-Ֆրիդ Լինգստադը տեղեկացրել են, որ իրենց համատեղ աշխատանքի նպատակը դառնալու է շոու-բիզնեսի բնագավառում ինքնատիպ նախագծի իրականացումը, որը «նոր սերնդի երկրպագուներին թույլ կտա ABBA խումբը տեսնել, լսել եւ զգալ այնպիսին, ինչպիսին նրանք երբեք այն չեն պատկերացրել»: Երաժիշտները ոչ մի մանրամասնություն չեն ներկայացրել:
Այս տարվա նախորդ եռամսյակի համեմատությամբ ընկերության շահույթը նվազել է 36 տոկոսով: Հատկապես խորը անկում է դիտվում սմարթֆոնների ճյուղում, ինչը ընկերությունում կապում են Galaxy Note 7-երի վաճառքների կրճատման հետ:
«Ես երբեք չեմ մտածել կարիերայի ավարտի մասին: Նույնիսկ այն բանից հետո, ինչ կորցրեցի չեմպիոնական գոտիներ: Ես կշարունակեմ կռվել, քանի կարող եմ լավ բռնցքամարտ ցուցադրել ռինգում, առողջ եմ և մոտիվացված: Առջևում ես մի քանի հետաքրքիր մենամարտ ունեմ: 2017թ. մարտին կամ ապրիլին Ջոշուայի հետ կայանալիք մենամարտը կլինի մեծագույնը վերջին տարիների ընթացքում»,- ասել է Կլիչկոն:
Էներգիայի վերականգնվող աղբյուրներով աշխատող էլեկտրակայանների հզորությունները պատմության մեջ առաջին անգամ գերազանցել են ածխային էլեկտրակայանների հզորությունը:
Մեր ներքին վիճակը կապված է մեր զգացմունքների, մտքերի, ռեֆլեքսների և քայլերի հետ՝ լինեն դրանք գիտակցված թե ոչ։ Այն, թե ինչպես ենք մենք տեսնում շրջապատող աշխարհը, մեծապես արտացոլում է մեր տրամադրությունն ու հայացքն աշխարհին։
Քիչ առաջ ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը:
«Մանչեսթեր Սիթին» անգլիական Լիգայի գավաթի 4-րդ ռաունդում պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» 0:1 հաշվով: Այս խաղը դարձավ քաղաքաբնակների համար առանց հաղթանակի 6-րդը բոլոր մրցաշարերում: ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթին» պարտվել է «Տոտենհեմին» (0:2), և ոչ-ոքի խաղաց «Էվերթոնի» (1:1) և «Սաութհեմփթոնի» հետ (1:1):
ABBYY ընկերության ղեկավար հայազգի Դավիթ Յանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ 2.5 տարվա աշխատանքից հետո թողարկվել է Findo.com խելացի որոնողական համակարգը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենահարուստ մարդկանց 1 տոկոսն ունի ունեցվածք, որն իր արժեքով գերազանցում է աշխարհի մյուս բոլոր բնակիչների կարողությունը միասին վերցրած։ Դժվար է սրան հավատալ, քանի դեռ ծանոթ չեք աշխարհի 10 ամենահարուստ ընտանիքներին։
Մեջքի ցավը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպիսիք են սպորտային վնասվածքները, դժբախտ պատահարները, մկանների դեֆորմացիան և այլն։ Ամեն դեպքում, անկախ պատճառներից՝ նշանները նույնն են։ Մեջքի ցավը կարող է առաջանալ տարբեր տարիքային խմբերի անձանց մոտ, բայց առավել հաճախ այն հանդիպում է մեծահասակ անձանց, ինչպես նաև՝ 30-40 տարեկան անձանց շրջանում։
Հինգ տեղով առաջադիմելը, ինչպես նշվում է զեկույցում, հիմնականում մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի և մեկ տնտեսություն` Սոմալին, ավելացնելու արդյունքում է գրանցվել։
Աստղաֆիզիկոսները տեսանյութում ցուցադրել են, թե ինչպես կերեւար տիեզերքը մարդու աչքերով, եթե նա կարողանար տարբերել ռադիոալիքները: Դրա համար գիտնականներն օգտագործել են շուրջ 300 հազար գալակտիկաների վերաբերյալ տվյալներ, որոնք հավաքվել են GLEAM (GaLactic and Extragalactic All-sky MWA) ծրագրի շրջանակներում, որը երկինքն ուսումնասիրում է 70-230 մեգահերց ընդգրկույթում:
Ադրբեջանի Մասալի շրջանում ջրհեղեղ է տեղի ունեցել:
2014-2016թթ. ընթացքում իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 861 մլն դրամ, ինչը համարժեք է 3 մլն 877 հազար դոլարի: Նոր տեխնոլոգիաների ներդրման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով նախատեսվում է առաջիկա 7 տարվա ընթացքում ներդնել ևս 3 մլն դոլար:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու մեղադրյալների մասով նախաքննությունը:
Ապագան աստիճանաբար մոտենում է և այն հատկապես նկատելի է բժշկության ոլորտում:
ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը կտրամադրի 3 մլրդ 300 մլն դրամի միջպետական վարկ: Այդ մասին որոշումը գործադիրի նիստին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Տնտեսական ծանր իրավիճակի պատճառով 2017-ի ընտրություններին իշխանությունները գնալու են չբարձրացված աշխատավարձերով ու թոշակ-նպաստներով: Եթե, իհարկե, նոր կառավարությունը դիմանա ճնշմանը և պոպուլիստական քայլերով ավելի չվատացնի երկրի տնտեսական իրավիճակը:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցում՝ մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Մոսկվայում՝ «Սկոլկովո» տեխնոպարկում, հոկտեմբերի 26-28-ն անցկացվում է «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը