Բաժիններ՝

«Սկոլկովոյում» քննարկվում են ԵԱՏՄ անդամ երկրներում տեխնոլոգիական արտադրության ձեռքբերումները

Մոսկվայում՝ «Սկոլկովո» տեխնոպարկում, հոկտեմբերի 26-28-ն անցկացվում է «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովը, որին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեկ միասնական տաղավարով մասնակցում են հայկական 6 ընկերություններ: «Եվրասիական շաբաթը» կազմակերպել են ԵԱՏՄ անդամ երկրները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Մասնակից երկրները ներկայացնում են նոր տեխնոլոգիական արտադրության ձեռքբերումները:

Միջոցառումներին մասնակցում են՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը, ինչպես նաև նախարարության և հիմնադրամի պատասխանատու ներկայացուցիչներ։

Հոկտեմբերի 26-ին միջոցառման վայր են այցելել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ ներքին շուկաների, ՏՀՏ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին և ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան:

Գործնական ծրագրի շրջանակում ընթանում են կլոր սեղաններ, թեմատիկ քննարկումներ, ինտերակտիվ շնորհանդեսներ, որոնց մասնակիցները նոր արդյունավետ ուղիներ են փնտրում ԵԱՏՄ միասնական շուկաների հետագա ձևավորման և ԵԱՏՄ արդյունաբերական ընկերությունների միջև արտադրական կոոպերացիայի զարգացման հնարավորությունների համար: Հայաստանից միջոցառմանը մասնակցում են «Ար և Ար դիզայն քնսթրաքշն», «ԼայմՏեխ», «Ունիկում Ինժիներինգ», «ԵԻԱ Ինժինիրինգ», «Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ընկերությունները, ինչպես նաև Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։

Նույն օրը փոխնախարար Էմիլ Տարասյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել մոսկովյան «Բաց ինովացիաներ» խորագիրը կրող ինովացիոն զարգացման միջազգային համաժողովի շրջանակում կայացած «Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմներ» թեմայով «կլոր սեղանին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31