Բաժիններ՝

Ինչպես ազատվել մեջքի և իրանի ցավերից՝ առանց ցավազրկող միջոցների

Միլիոնավոր մարդիկ այսօր տառապում են մեջքի ցավից, որը քրոնիկական հիվանդություն է և լրջորեն իջեցնում է կյանքի որակը։ Fithacker.ru կայքը գրում է, որ այս ցավը հիմնականում մեղմում են ցավազրկող միջոցներով, սակայն դրանցից շատերը կողմնակի ազդեցություն են ունենում և վտանգի տակ դնում մեր առողջությունը, նույնիսկ, եթե դրանք մեղմացնում են նշանների մեծ մասը։

Մեջքի ցավը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպիսիք են սպորտային վնասվածքները, դժբախտ պատահարները, մկանների դեֆորմացիան և այլն։ Ամեն դեպքում, անկախ պատճառներից՝ նշանները նույնն են։ Մեջքի ցավը կարող է առաջանալ տարբեր տարիքային խմբերի անձանց մոտ, բայց առավել հաճախ այն հանդիպում է մեծահասակ անձանց, ինչպես նաև՝ 30-40 տարեկան անձանց շրջանում։ Առավել հաճախ մեջքի ցավ են ունենում այն մարդիկ, ովքեր սովոր չեն ֆիզիկապես ակտիվ լինել։ Ավելորդ քաշը և սխալ սնունդտ ևս կարող են մեջքի ցավի պատճառ դառնալ։

Քաղցկեղի և արթրիտի որոշ տեսակները ևս կարող են այսպիսի վիճակի պատճառ դառնալ։ Ծխողներն առավել շատ են հակված մեջքի ցավի, քանի որ չեն ստանում անհրաժեշտ նյութեր մեջքի համար, և հազը կարող է ցավ առաջացնել։ Մեջքի ցավն առաջանում է նաև նստակյաց կենսակերպ ունեցող անձանց շրջանում, ինչպես նաև նրանց շրջանում, ովքեր ուղիղ չեն նստում։ Ամեն դեպքում, այս ցավից կարելի է ազատվել առանց դեղամիջոցների օգտագործման։ Դրա համար անհրաժեշտ է.

• ամեն օր վարժություններ արեք
• խորը շնչեք
• ազատվեք ավելորդ քաշից
• վիտամին D օգտագործեք
• յոգայով զբաղվեք
• տաք և սառ կոմպրեսներ արեք
• դադարեք ծխել
• լիարժեք հանգստացեք
• մերսումներ արեք
• փորձեք պիլատեսով զբաղվել
• խուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեջքի ցավի առաջացման պատճառ դառնալ։

Տարածված խնդիրներից մեկն էլ իրանի ցավերն են։ Այն շատ դժվար է հանգստացնել։ Հետևեք այս խորհուրդներին.

• ճիշտ դիրքով քնեք
• տաք լոգանք ընդունեք՝ մկանները թուլացնելու համար
• օգտագործեք սառը կոմպրեսներ
• փորձեք քնել տաք բարձի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս