
Աստղաֆիզիկոսները ցուցադրել են Տիեզերքի ռադիոալիքները

Աստղաֆիզիկոսները տեսանյութում ցուցադրել են, թե ինչպես կերեւար տիեզերքը մարդու աչքերով, եթե նա կարողանար տարբերել ռադիոալիքները: Դրա համար գիտնականներն օգտագործել են շուրջ 300 հազար գալակտիկաների վերաբերյալ տվյալներ, որոնք հավաքվել են GLEAM (GaLactic and Extragalactic All-sky MWA) ծրագրի շրջանակներում, որը երկինքն ուսումնասիրում է 70-230 մեգահերց ընդգրկույթում:
Ուսումնասիրությունը հրապարակվել է Monthly Notices of the Royal Astronomical Society հանդեսում: Տեսանյութը հասանելի է Ռադիոաստղագիտական հետազոտությունների միջազգային կենտրոնի Vimeo ալիքով: