Բաժիններ՝

2017թ. ակնոցներն այլևս անհրաժեշտ չեն լինի, իսկ աչքերի վիրահատությունը կմնա անցյալում

Ապագան աստիճանաբար մոտենում է և այն հատկապես նկատելի է բժշկության ոլորտում: Աշխարհում շատ մարդիկ ունեն տեսողական խնդիրներ և այժմ հնարավոր կլինի դրանք շտկել առանց ակնոցների և վիրահատական միջնորդությունների:

Բժիշկ Գարեթ Ուեբը հայտարարել է, որ ստեղծել է բացարձակապես կատարյալ տեսակի ոսպնյակներ: Այդ սարքը՝ ոսպնյակների նոր տեսակը փոխպատվաստում է աչքի ներքին հատվածը և վերացնում է տեսողական բոլոր թերությունները: Այս վիրահատությունը կարող է իրականացվել առանց հոսպիտալացման և նույնիսկ առանց անզգայացման:

Արհեստական ոսպնյակը փոխպատվաստվում է հիվանդանոցում: Աչքի մեջ ներարկվում է ֆիզիոլոգիական լուծույթ, որը 10 վայրկյան հետո միանում է աչքին և ապահովում է կատարյալ տեսողություն: Ըստ բժիշկ Ուեբի, այս գյուտը ոչ միայն հուսալի է, այլ նաև արդյունավետ:

Ինչպես հաղորդում է բժիշկ Գարեթը, այդպիսի ոսպնյակները հարմարավետ են, արագ և հեշտ տեղադրվում են, ինչպես նաև շատ անվտանգ են, ի տարբերություն լազերային վիրահատության, որը կարող է հանգեցնել բարդությունների՝ կապված աչքի հյուսվածքների հետ:

Նրանք, ովքեր կօգտագործեն հեղափոխական ոսպնյակներ, երբեք չեն բախվի կատարակտ (ոսպնյակների մթագնում) հիվանդությանը: Սա ևս մեկ դրական փաստ է, որը ցանկացել է ընդգծել գյուտարարը: Շատ շուտով կսկսվեն փորձարկումները՝ սկզբում կենդանիների վրա, այնուհետև՝ մարդկանց: Բժիշկ Գարեթ Ուեբը հաղորդել է, որ ոսպնյակների ստեղծումը տևել է 8 տարի և 2017թ. դրանք հասանելի կլինեն հասարակության համար:

Ոսպնյակների օգտագործման համար գլխավոր խնդիրը տարիքային սահմանափակումն է: Այն թույլատրվում է օգտագործել միայն 25 տարին լրացած անձանց, քանի որ մինչ այդ աչքը դեռ վերջնականապես չի ձևավորվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս