
«Երբեք չեմ մտածել կարիերայի ավարտի մասին». Վլադիմիր Կլիչկո

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան:
«Ես երբեք չեմ մտածել կարիերայի ավարտի մասին: Նույնիսկ այն բանից հետո, ինչ կորցրեցի չեմպիոնական գոտիներ: Ես կշարունակեմ կռվել, քանի կարող եմ լավ բռնցքամարտ ցուցադրել ռինգում, առողջ եմ և մոտիվացված: Առջևում ես մի քանի հետաքրքիր մենամարտ ունեմ: 2017թ. մարտին կամ ապրիլին Ջոշուայի հետ կայանալիք մենամարտը կլինի մեծագույնը վերջին տարիների ընթացքում»,- ասել է Կլիչկոն:
Հիշեցնենք, որ Կլիչկոն վնասվածք է ստացել և չի կարող անցկացնել դեկտեմբերի 10-ին պլանավորված մենամարտը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը