Բաժիններ՝

Վաճառված հայկական պլանշետների և հեռախոսների թիվը տարեվերջին կհասնի 4000-ի

Հայկական պլանշետների արտադրությամբ և ծրագրավորմամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերություն ը ծրագրում է գալիք 7 տարիների ընթացքում նոր ներդրումների արդյունքում ավելացնել արտադրական ծավալներն ու կրկնապատկել աշխատակիցների թիվը, որը ներկայում 105 է: Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ ներկայացնելով ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն է տրամադրելու նախագիծը:

Մելքոնյանի խոսքով՝ ընկերությունը, որը հանդիսանում է «Ալյանս» ԱՏԳ առաջին շահագործողներից մեկը, արտասահմանում ներկայացնում է «armtab», «armenian tablet» և «armphone», «armenian phone» ապրանքային նշանները և դրանց ներքո ներկայացվող ապրանքները, որոնք ունեն մեծ պահանջարկ։

«Գործունեության առաջին տարիների ընթացքում (2015-2016թթ.) վաճառվել է 2000-ից ավելի սարքավորում (պլանշետներ և բջջային հեռախոսներ), մինչև 2016թ. տարեվերջ այդ քանակը կհատի 3500-4000-ի շեմը, առաջիկա տարիներին նախատեսվում է այդ թվաքանակը հասցնել տարեկան 10 հազարից 15 հազարի:

Արտադրանքը կարտահանվի ԱՄՆ, ԵԱՏՄ, ԵՄ և Մերձավոր Արևելքի երկրներ և այլն: 2015թ. ընկերությունը նաև արտահանել է իր մշակած մի շարք լուծումներ ՏՏ, հեռահաղորդակցության, տվյալների փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման ոլորտում, որոնց ընդհանուր ա րժեքը կազմել է մոտ 400 մլն ՀՀ դրամ, որը համարժեք է 850 հազար  դոլարի»,- ասաց Մելքոնյանը:

2014-2016թթ. ընթացքում իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 861 մլն դրամ, ինչը համարժեք է 3 մլն 877 հազար դոլարի: Նոր տեխնոլոգիաների ներդրման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով նախատեսվում է առաջիկա 7 տարվա ընթացքում ներդնել ևս 3 մլն դոլար:

Գործադիրը հաստատեց նախագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս